Տիգրան Սարգսյան. Թուրքիայի կողմից կառուցվող ջրամբարները նվազեցնելու են Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները
«Արտգործնախարարությանը տրվել է համապատասխան կարգադրություն այն պահին, երբ պարզ դարձավ, որ Թուրքիայի կառավարությունը գումարներ է հատկացնելու ջրամբարների կառուցման համար: Ջրամբարները կառուցվում են այն գետերի վրա, որոնք սնուցում են Արարատյան դաշտավայրում գտնվող ջրային պաշարները և որոնց օգտագործման վերաբերյալ կան միջազգային պայմանագրեր ու համատեղ շահագործման կանոններ»,-այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն` անդրադառնալով Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ սահմանային գետերի վրա ջրամբարներ կառուցելու որոշմանը, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ այդ ջրամբարների կառուցումը էապես նվազեցնելու է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները:
«Մեր մասնագետներ, իրավաբանները այսօր ուսումնասիրում են այդ խնդիրը, թե իրավական ինչ եղանակով մենք պետք է առաջնորդվենք: Սակայն մենք նույնպես անխնա ենք վերաբերվում Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին, մասնավորապես, խոսքը գնում է խորքային հորերի շահագործման մասին»,-նշեց վարչապետը:
Տ. Սարգսյանի խոսքերով, 2013թ.-ին ՀՀ նախագահի մոտ այդ հարցով խորհրդակցություն եղավ և ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց գնահատականները այդ հարցի վերաբերյալ:
«Մենք պետք է թույլ չտանք այդ խորքային հորերի անարդյունավետ օգտագործումը»,-նշեց Տ. Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ խորքային հորերի ջրերը հիմնականում օգտագործում են ձկնաբուծարանները և որոշում է կայացվել, որ ձկնաբուծարանները հավասարվեն արդյունաբերական ձեռնարկություններին և նրանք պետք է վճարեն ջրօգտագործման պարտադիր վճարի 50%-ը:
«Դա կօգնի ավելի արդյունավետ դարձնելու ջրերի օգտագործումը, իսկ պետությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ կունենա, որոնք ուղղվելու են անօրինական խորքային հորերի փակմանը և վերացմանը»,-հավելեց ՀՀ վարչապետը:
Նախորդիվ`
Որոտանի ՀԷԿ-ի շուրջ բանակցությունները տրամաբանությամբ չեն տարբերվում գազի շուրջ բանակցություններից. Տիգրան Սարգսյան
«Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության, մեր տնտեսության և մեր քաղաքացիների շահերից»
Վարչապետը՝ «Մաքսային միության տորթից» Հայաստանի ակնկալիքների մասին
Տ. Սարգսյան. «Եթե դուք ունեք աշխատանք և եկամուտ, ապա պարտավոր եք մտածել ձեր ապահով ծերության մասին»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գազի մատակարարման պայմանագրերի և իրանական գազի մասին
Տիգրան Սարգսյան. Աղքատության հիմնական պատճառները բարձր վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է և կրթությունը
Վարչապետ. 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում