«Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության, մեր տնտեսության և մեր քաղաքացիների շահերից»
«Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության, մեր տնտեսության և մեր քաղաքացիների շահերից»: Այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ընդունելիս մենք քաջ գիտակցում էինք, որ սա բազմագործոն երևույթ է: Այսինքն` կան բազմաթիվ գործոններ, որոնք կունենան դրական ազդեցություն` տնտեսության, մեր սոցիալական մշակութային կյանքի, կենսամակարդակի վրա: Դրան զուգահեռ կան գործոններ որոնք կունենան բացասական ազդեցություն և բնականաբար ՀՀ կառավարությունը իրականացրել է այդպիսի մեծածավալ վերլուծական աշխատանք: Դա նաև եղել է Մաքսային միությանը անդամակցող երկրների` առաջին հերթին ՌԴ-ի հետ բանակցությունների առարկան: Այդ բոլոր գործոների վերլուծությունը մեզ բերել է այն եզրահանգման, որ Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության, մեր տնտեսության և մեր քաղաքացիների շահերից: Առաջին հերթին մենք հնարավորություն ենք ունենում մուտք գործել մի մեծ շուկա, որտեղ հայկական ապրանքները և ծառայությունները մենք կարող ենք իրացնել: Դա նաև նշանակում է, որ մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են նոր հնարավորություններ` ավելացնելու իրենց հզորությունները և վստահ լինելու, որ վաղը, մյուս օր իրենք չեն ունենալու խոչընդոտներ այդ շուկայից օգտվելու հարցում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, ապա նաև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Դեկտեմբերի 24 Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով հաստատեց Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՄՄ-ին միանալու որոշումը չէր կայացվել երեք տարի առաջ`երբ ձևավորում էր Մաքսային մությունը, Տիգրան Սարգսյանը նշեց.
«Մեզ մոտ կար ընդհանուր ըմբռնում, որ Մաքսային միության երկրների հետ միասնական տարածքի բացակայությունը լրջագույն խոչընդոտ է Մաքսային միությանը անդամակցելու հարցում: Ընտ որում` այդ ընկալումները առկա էին ինչպես մեր ռուս գործընկերների` այնպես էլ մեզ մոտ: Հետագայում այդ երեք տարիների փորձը և մեր հարաբերություններ ՌԴ-ի հետ մեզ բերեցին և կանգեցրին մի խնդիր առջև: Երբ մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ միջկառավարական հանձնաժողովում հաստատում էինք սոցիալ-տնտեսական համագործակցության նոր ծրագիրը, այդ ծրագրում հայտնվեցին բազմաթիվ կետեր, որտեղ հղումներ էին կատարվում Մաքսային միության վրա և Ռուսաստանը չէր կարող միակողմանի իր վրա պարտավորություններ ստանձնել այդ համագործակցության բնագավառում»:
Կառավարության ղեկավարի խոսքերով` վերոնշյալը ստեղծում էր լրջագույն խնդիրներ և պարզ էր դառնում, որ Մաքսային միության զարգացման և հզորացման զուգահեռ լրջագույն պատնեշ է ստեղծվելու Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների միջև:
«Այդ պատնեշի հաղթահարումը նշանակում էր լրացուցիչ նոր գործիքների ստեղծում: 2012 օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետ եղավ քաղաքական հայտարարություն, որ նպատակ ունենալով խթանել համագործակցությունը Հայասատանի և Ռուսաստանի տնտեսությունների միջև և հաշվի առնելով այն հանգամանքը Հայաստանը չունի միասնական տարածք Մաքսաին միության հետ, հանձնարարվեց ՀՀ և ՌԴ կառավարություններին ստեղծել աշխատանքային խումբ»,- ասաց Տ. Սարգսյանը:
Վարչապետի խոսքերով երկու երկրների Էկոնոմիկայի նախարարների կողմից ղեկավարվող աշխատանքային խումբը հիմնականում քննարկում էր մաքսազերծման գործընթացը, տեխնիկակական կանոնակարգերի անվտանգության կանոնները, լիցենզավորման գործընթացները:
Քննարկվել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության բացասական կողմերը:
«Առաջին և կարևորագույն խնդիրը, որը մեզ մտահոգում էր դա մաքսատուրքերի բարձր մակարդակն էր: Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում իրականացրել է լիբերալ քաղաքականության սկզբունքների ներքո մաքսային օրենսդրության ստեղծում և ներդրում. մեզ մոտ դրույթաչափերը շատ ցածր էին»,- ասաց վարչապետը:
Դա, ըստ կառավարության ղեկավարի, նշանակում է, որ որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերը պետք է բարձրացվեին: Սա իր հերթին նշանակում է գնաճային ճնումներ, որոնք զսպում են տնտեական աճը:
«Սա համար մեկ խնդիրն էր, որ մենք քննարկում էինք մեր գործընկերների հետ, որ եթե մենք գնանք այդ ճանապարհով մեզ անհրաժեշտ է լինելու լրացուցիչ օժանդակություն, որպեսզի այդ միասնական կանոներին անցումը քիչ ցավ պատճառի մեր տնտեսությանը և չհանգեցնի տնտեսության անկման: Այս բանակցությունների արդյունքում մենք գտանք ընդհանուր եզրեր, թե ինչպես մեր գործընկերները մեզ կարող են օժանդակել այս խնդիրը լուծելու հարցում:
Երկրորդ էական խնդիրը, ըստ Տիգրան Սարգսյանի, այն հարցն էր, թե ինչպես են Հայաստանում արտադրված ապրանքները հայտնվելու Մաքսային Միության անդամ երկրների տարածքում` հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայության հարցը:
«Այստեղ էլ մեզ ներկայացվեց այն նոր գործիքակազմը, որը կիրառվում Կալինինգրադի մարզի համար, թե այդ ապրանքները ինչ եղանակով են հատում հարևան պետության սահմանը»,- ասաց կառավարության ղեկավարը:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին` եթե Հայաստանի պարագայում առաջարկվել է Կալինինգրադի մարզի գործիքակազմը, ապա ի՞նչ երաշխքիներ կան, որ Վրաստանը կլինի այնպիսի գործընկեր, ինչպիսի Լիտվան է, Տիգրան Սարգսյանը նշեց.
«Ես ասացի, որ մենք ուսումասիրել ենք Կալինիգրադի փորձը: Դրանք տարբեր բաներ են, որովհետև Հայաստանի համար առաջարկվող մեխանիզմը դեռևս քննարկվում է: Մենք կարծում ենք, որ կլնինի այպիսի մեխանիզմ, որի հաշվի կառնի Կալինինգրադի փորձը, բայց կլնի մեզ համար ավելի բարենպաստ: Մշակվում է տրանզիտային սխեմա, որը ենթադրում է, որ Վրաստանը դիտարկելու է այդ ապրանքը որպես տրանզիտային ապրանք և տրանզիտային ռեժիմով է ապրանքը հատելու Վրաստանի սահմանը: Դա նշանակում է նաև, որ Ռուսաստանում մաքսավորը ամբողջությամբ ընդունելու է Հայաստանի մաքսավորի կողմից ընդունված կնիքը: Հայաստանի մաքսավորի կնիքով ապրանքը զննման ենթակա չէ և ավտոմատ մտնելու է միասնական մաքսային տարածք: Այս ամենն իրականացվելու է միջազգային պայմանագրերի շրջանակներում: Այդ տրանզիտի սխեմաները մենք մտադիր ենք մաքսիմալ պարզեցնել: Մենք այսօր որևիցե խնդիր չունենք մեր վրացի գործընկերների հետ. այդ կանոնները խստագույնս պահպանվելու են»:
Կարդացեք նաև`
Վարչապետը՝ «Մաքսային միության տորթից» Հայաստանի ակնկալիքների մասին
Տ. Սարգսյան. «Եթե դուք ունեք աշխատանք և եկամուտ, ապա պարտավոր եք մտածել ձեր ապահով ծերության մասին»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գազի մատակարարման պայմանագրերի և իրանական գազի մասին
Տիգրան Սարգսյան. Աղքատության հիմնական պատճառները բարձր վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է ևկրթությունը
Վարչապետ. 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում