Սալեհի. Իրանը դադարեցնում է ուրանի 20% հարստացման աշխատանքները
«Ժնևյան պայմանագրի համաձայն՝ Իրանն այսօրվանից դադարեցնում է ուրանի հարստացման աշխատանքները»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ փոխնախագահ, ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Սալեհին հայտարարել է, որ Ատոնային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները ժնևյան համաձայնագրով Իրանի ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևելու նպատակով այցելել են Նաթանզի միջուկային հաստատություն:
«Այսօրվանից Նաթանզի և Ֆորդոյի միջուկային հաստատություններում սանրիֆյուժների կասկադների միջև կապը կընդատվի և կկասեցվեն ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները»,-հավելել է ԻԻՀ ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը:
Նկատենք, որ Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ.. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, այսօրվանից կսկի գործել:
Ժնևյան համաձայնագրի համաձայն՝ Իրանը պարտավորվում է դադարեցնել ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները, իսկ «5+1 խումբ»-ն էլ իր հերթին պարտավորվում է Իրանի ավտոարտադրության արդյունաբերության ոլորտին առնչվող սարքավորումների ներկրման և պետրոքիմիական արտադրանքի արտահանման ոլորտում սահմանված ողջ պատժամիջոցները վերացնել:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Ինչի՞ դիմաց է Իրանը հրաժարվում ուրանի 20 տոկոս հարստացումից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում