Եվրամիությունը համազգային երկխոսություն սկսելու կոչ է արել Ուկրաինային
Եվրամիությունը խորապես անհանգստացած է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններում և ժողովրդավարական ճանապարհով քաղաքական ճգնաժամի լուծման համար համազգային երկխոսության կոչ է անում: Այս մասին ուկրաինական «ZN.UA» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Իր հերթին Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Եվրամիությունը մեծապես անհանգստացած է հունվարի 16-ին Ուկրաինայում օրենքների փաթեթի ընդունմամբ և լայն երկխոսության, հավաքների ու խոսքի ազատությունը երաշխավորելու կոչ է անում:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունվարի 19-ին, Կիևի Գրուշեսկու պողոտայում տեղի են ունեցել ցուցարարների և իրավապահների միջև զանգվածային բախումներ, որոնց պատճառ է դարձել Գերագույն Ռադայի շենքին մոտենալը իրավապահների կողմից արգելելը: Հարյուրավոր մարդիկ տուժել են:
Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել, որ երկրի խորհրդարանը՝ Գերագույն ռադան օրեր առաջ արագացված կարգով ընդունել է օրենքներ, որոնք ընձեռում են ցույցերը կոշտ միջոցներով ցրելու, ցուցարարներին տուգանելու և բանտարկելու իրավունք, ինչպես նաև` առանց խորհրդարանական պատկան հանձնաժողովի համաձայնության, պատգամավորներին մանդատներից զրկելու հնարավորություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները