Աշխարհում 20:55 22/01/2014

Բանակցող կողմերը ներկայացնում էին պահանջների առավելագույն շեմը. «Ժնև 2»-ի մեկնարկը` ըստ արաբագետների

 Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված «Ժնև 2» միջազգային համաժողովը, որի մասնակիցների ելույթների վերաբերյալ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց արաբագետների հետ:

Մեկնաբանելով ԱՄՆ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների ելույթները՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, թե Ջոն Քերին իր խոսքում հստակ մատնանշել է, որ ԱՄՆ-ն սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման միակ լուծումը տեսնում է հակամարտող կողմերի համաձայնությամբ ստեղծված անցումային կառավարություն ստեղծելու մեջ, որտեղ, ըստ Քերիի, Բաշար ալ Ասադը տեղ չունի՝ շեշտելով, որ իր սեփական ժողովրդի հետ պատերազմող մարդն անհնար է դառնա լեգիտիմ ղեկավար:

«Սա ևս մեկ անգամ սիրիական հակամարտության վերաբերյալ ամերիկյան կողմի դիրքորոշման արտահայտումն էր՝ ուղղված համաժողովի մասնակիցներին, որն էական փոփոխություն չի կրել՝ ԱՄՆ շարունակում է պնդել կողմերի համար ընդունելի անցումային կառավարության ստեղծման ու Բաշար ալ Ասադի հետագա Սիրիայում դերակատարում չունենալու վրա: Բացի դա, միասնական ջանքերով տարածաշրջանում խաղաղություն ապահովող հանընդհանուր բանաձևի ընդունման հետ կապված Քերիի լավատեսությունը զուգորդվեց Բաշար ալ Ասադին անցումային կառավարության մեջ չտեսնելով, ինչը հստակ մեսիջ էր պարունակում, որ ԱՄՆ-ն ջանք ու եռանդ չի խնայելու խաղաղություն ապահովող գործընթացներում՝ այն է՝ համընդհանուր բանաձևի մշակմանը մասնակից լինելու մեջ»,- ավելացրեց Ս. Գրիգորյանը:

Ըստ արաբագետի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթում հնչած կոչն ուղղված վերաժողովի մասնակիցներն՝ ամեն ինչ անել օգնելու սիրիական կառավարությանն ու ընդդիմությանը միավորել ջանքերը երկրում ահաբեկչությունն արմատախիլ անելու, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում սիրիական հակամարտության տարածումը կասեցնելու ուղղությամբ, նույնպես նոր բաներ չի ավելացնում Մոսկվայի դիրքորոշման մեջ:

«Թերևս Լավրովի կողմից արտահայտած այն միտքը, թե «Ժնև 2»-ով հետաքրքրված Սիրիայի առանձին ընդդիմադիր ուժերին, ինչպես նաև Իրանին պետք է հնարավորություն տրվի միանալ Սիրիայի հարցով բանակցություններին, կարելի է դիտարկել վերջին օրերի զարգացումների համատեքստում, ինչը ենթադրում է «Ժնև 2»-ին մասնակցելու հնարավորությունից զրկված Իրանին և Մոսկվային լոյալ որոշ ներսիրիական ընդդիմադիր ուժերին հնարավորություն տալ հետագայում մաս կազմելու այդ պրոցեսին: Իսկ Լավրովի արտահայտած միտքը, թե մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներին մի շարք պետությունների կողմից քաղաքական բարեփոխումների դեղատոմսերի պարտադրանքի փորձերը կասեցնում են հակամարտությունների կարգավորման գործընթացը, ոչ այլ ինչ է, քան մերձավորարևելյան տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում որոշ երկրների մեղսակցության բարձրաձայնում», - պարզաբանեց արաբագետը:
«Դրանով Լավրովը հասկացնել է տալիս, որ Ռուսաստանի կողմից համակրանքի չարժանացած որոշ երկրների վարքագիծը հակամարտությունների կարգավորմանն ուղղված գործընթացները տանում է դեպի փակուղի՝ շեշտելով սիրիական հակամարտության հնարավոր հետագա բացասական միտումներում վերոհիշյալ երկրների մեղավորության մասին»,- ասաց Ս. Գրիգորյանը:
«Շվեյցարական Մոնտրյո քաղաքում մեկնարկած սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը նվիրված միջազգային համաժողովի առաջին օրն, առնվազն մասնակիցների հռետորաբանության տեսանկյունից, աչքի չընկավ լուրջ անակնկալներով»,- քննարկվող թեմայի շուրջ նման կարծիք արտահայտեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Ինչպես և սպասվում էր, և ինչպես ընդհանրապես ընդունված է նման բնույթի միջազգային հանդիպումների դեպքում, դրանց առաջին օրվա ընթացքում բանակցող կողմերը ներկայացնում են իրենց պահանջների առավելագույն շեմը և ապա՝ որոշակի տեղ թողնում նաև սակարկելու հնարավորությունների համար, ընդհանուր առմամբ, գրեթե այս տրամաբանությունն է իշխել համաժողովի ընթացքում հնչած բոլոր մասնակիցների ելույթների ընդհանուր բովանդակության համատեքստում»,- նշեց Պետրոսյանը:

Նրա կարծիքով՝ «Կառուցողականության տեսանկյունից հատկապես կարելի է առանձնացնել ՌԴ արտգործնախարար Լավրովի ելույթը, որտեղ իրավացիորեն մատնանշվեցին համաժողովի թերի կողմերը՝ հատկապես Իրանի և ներսիրիական քաղաքական ընդդիմության որոշ կառույցների բացակայության առումով: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ Լավրովի հայտարարության մեջ, հիրավի, ընդգծվում են առաջնային հավանական խոչընդոտները՝ կապված համաժողովի հնարավոր արդյունքների ճանաչման հետ; Թերևս հենց սա է ամենաէական հիմքը այն հոռետեսական կանխատեսումների, թե «Ժնև 2»-ի արդյունքները իրականում ոչինչ չեն կարող փոխել հենց Սիրիայի ներսում, քանի որ համաժողովին ներկայացած արտասիրիական ընդդիմությունն էական ազդեցություն չունի երկրի ներսում ծավալվող գործընթացների վրա, իսկ նրան հարող զինված խմբավորումների դերակատարությունը կառավարական ուժերի դեմ պայքարում ակնհայտորեն նվազել է իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների գործունեության համեմատ»:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը՝ Պետրոսյանը նշեց. «Ի տարբերություն ռուսաստանցի իր գործընկերոջ՝ ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքում բացառեց Բաշար ալ Ասադի դերակատարությունն ապագա Սիրիայում: Իհարկե, այս հանգամանքը բացասական ազդեցություն կունենա նախ և առաջ սիրիական ընդդիմության կարծր դիրքորոշման մեղմացման վրա, իսկ մյուս կողմից՝ առավել կծայրահեղացնի սիրիական կառավարական պատվիրակության դիրքորոշումը, որի ապացույցն էլ Սիրիայի ԱԳ նախարարի կոշտ պատասխանն էր՝ ուղղված Քերիի հայտարարությանը: Մյուս կողմից, չի կարելի բացառել նաև այն հանգամանքը, որ իր ելույթում նման դրույթի ընդգծումը եղել է այն խոստումներից մեկը, որ ԱՄՆ պետքարտուղարը տվել է ընդդիմության ներկայացուցիչներին՝ «ժնև 2»-ին մասնակցության համաձայնության դիմաց: Ինչևիցէ, պետք է փաստել, որ ալ Ասադի հեռացման մասին դրույթը միանշանակորեն բացասաբար կանդրադառնա համաժողովի հետագա ընթացքի վրա»:

Մեկնաբանելով հակամարտ կողմերի ընդհանուր հռետորաբանությունը՝ Panorama.am-ի զրուցակիցը կարծիք հայտնեց. «Դրանց բովանդակության մեջ ևս որևէ նոր բան չգրանցվեց: Հակամարտ կողմերը հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով՝ նաև ուղղված յուրաքանչյուրի արտաքին հովանավորների դերակատարության հանգամանքին, ինչը բնական է, ինչպես նաև նշեցին իրենց սպասելիքները համաժողովի արդյունքներից ընդհանրապես, որոնք, ըստ էության, չեն փոխվել. կառավարական պատվիրակության համար առաջնային է ահաբեկչության դեմ պայքարն, ընդդիմության համար՝ ամենալայն գործադիր իրավասություններով օժտված անցումային կառույցի ստեղծումն՝ առանց Բաշար ալ Ասադի ներգրավման»:

«Այնուամենայնիվ, համաժողովի մեկնարկային օրը, չհաշված որոշ արարողակարգային միջադեպեր,էական անակնկալներ չգրանցվեցին: Բացման արարողությունը նման համաժողովների համար արտահայտում է միայն հանդիպման արտաքին կողմն, իսկ իրական գործընթացները և կողմերի պատրաստակամությունը, ճկունությունն ու հետևողականությունը կերևան արդեն առաջիկա օրերին»,- եզրափակեց Ա. Պետրոսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}