Ադրբեջանը հաղորդում է շփման գծում կապիտանի սպանվելու մասին
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի սպա է սպանվել (կոչումով` կապիտան):
Հավելենք, որ ըստ աղբյուրի, միջադեպը տեղի է ունեցել սահմանագծի այն հատվածում, որ ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խումբը, 4 օր առաջ դիվերսիոն գործողություն էր իրականացրել:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, իսկ նախարարներ հանդիպումից 4 օր առաջ, Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացրել ղարաբաղյան դիրքերի նկատմամբ, ինչի արդյունքում երկուստեք զոհեր են գրանցվել, իսկ իրավիճակի լարվածությունը սահմանագծին, ըստ ՀՀ պաշտպանության նախարարի, հասել է գագաթակետին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները