
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրան
«ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Է. Նալբանդյանը փետրվարի երկրորդ կեսին (իրանական էսֆանդ ամսի սկզբին) Թեհրան կատարելիք այցի ընթացքում հանդիպում կունենա իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ վերոնշյալ ժամանակահատվածում Թեհրանում տեղի կունենա նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Իրան կմեկնի նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս 2013թ. տարին ամփոփելիս, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, մասնավորապես նշել էր.
«Հայաստանը շարունակել է ամրապնդել բարիդրացիական հարաբերություններն իր անմիջական հարևան Իրանի հետ և Երևանը Թեհրանի որևէ խնդիր չունի»: