ԵԽԽՎ նոր նախագահը հայտնի է
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ավարտվել են ԵԽԽՎ նախագահի ընտրությունները: Քվեարկության արդյունքներով ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ան Բրասերը (Լյուքսեմբուրգ), տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից:
Նրա օգտին քվեարկել է ԵԽԽՎ 165 պատվիրակ: Նրա մրցակից Ռոբերտ Ուոլթերը հավաքել է ընդամենը 125 ձայն:
ԵԽԽՎ նոր ընտրված նախագահը կպաշտոնավարի երկու տարի ժամկետով: Անն Բրասերը «Լիբերալների և դեմոկրատների դաշինք` Եվրոպայի համար» (ALDE) խմբի ներկայացուցիչն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում