Ողջամտության ճգնաժամ Ադրբեջանում
Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Վագիֆ Դյարգահլին ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական կայքի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացու հետ կապված միջադեպին` պնդելով, որ Մամիկոն Խոջոյանը սահմանը հատել է հետախուզական նպատակներով:
Ստացվում է` Ադրբեջանում լրջորեն կարծում են, որ Հայաստանի 77-ամյա քաղաքացին, ով հոգեկան շեղումներ է ունեցել (դա որոշակի առումով նկատելի է նաև ադրբեջանական կայքերում հայտնված վերջինիս լուսանկարներից ու տեսանյութերից), ի վիճակի էր հետախուզական գործառույթներ իրականացնել:
Ավելին` պաշտոնական Բաքվում համոզված են, որ իրենց հրամցրած «քարոզչական կուտը» որևէ հակազդեցություն չի ունենա երկրում. ցավոք, դա բխում է այն իրականությունից, ինչն առկա է այդ երկրում:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն էլ այսօր, մեկ այլ նյութ էր տպագրել այն մասին, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը, 40 մարդ սպանել, ևս 8-ին գերեվարել (ԼՂՀ ՊԲ-ում այս լուրն անիմաստ համարեցին հերքելը` այն համարելով ֆանտազիայի ժանրից):
Իրականում այստեղ խնդիրը Ադրբեջանական լրատվամիջոցների կամ պետական կառույցների կողմից տարածվող` ողջամտությունից դուրս հաղորդագրությունները չեն, դրանք միշտ էլ եղել են, այլ այն, որ այսպիսի նյութերն Ադրբեջանում հեշտորեն մարսվում են: Հազվադեպ կարելի է հանդիպել, երբ Ադրբեջանում որևէ լրատվամիջոց ադեկվատություն է ցուցաբերում` արձագանքելով տրամաբանական դատողություններից դուրս հաղորդագրություններին:
Երեկվա միջադեպը որոշակի առումով բացառություն էր. ադրբեջանական որոշ կայքեր սարկազմով էին արձագանքում «77-ամյա դիվերսանտի» գոյությանը, նույնիսկ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը ներկայացնելիս, դիվերսանտ բառը ներկայացնում չակերտների մեջ:
Ամեն դեպքում, հաճախ չէ, երբ կարելի է ադրբեջանական լրատվամիջոցների նման արձագանքի հանդիպել:
Այս պրոցեսները լավագույնս ի ցույց են դնում Ադրբեջանում առկա «ողջամտության ճգնաժամի» ու պետական համակարգի հիվանդ լինելու հանգամանքը, ինչը, ցավոք, հայտնի պատճառներով, իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի վրա:
Նախորդիվ`
Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է սրբագրում կատարել
Ադրբեջանի սահման հատողը դույլով գնացել էր խաղողի
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում սահմանը հատած քաղաքացու հարցով
Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան