Ա. Մարտիրոսյան. կլինի քաղաքացիներ-քաղաքացիական հասարակություն-կուսակցություններ եռամիասնություն
Եթե Սահմանադրական դատարանը այնուամանայնիվ երկրի մայր օրենքին չհակասող ճանաչի «Կուտակային կենսաթոշակների մասին» դրույթները, պայքարի ի՞նչ մեթոդներ են նախատեսում խորհրդարանական ոչ իշխանական ուժերը: Panorama.am-ի հարցին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Խորհրդարանական չորս ուժերը և քաղաքացիական հասարակությունը միասնական են այս հարցում: Կարծում եմ, դեռևս վաղ է ինչ-որ քայլերի մասին խոսել: Մենք օգտագործելու են օրենքով և Սահմանադրությամբ ընձեռված բոլոր պայքարի մեթոդները: Ցանակացած պարագայում քաղաքացիները պետք հասնեն հաջողության և դրա համար, կարծում եմ, այս անգամ միասնական կգործեն և կլինի քաղաքացիներ-քաղաքացիական հասարակություն-կուսակցություններ եռամիասնությունը: Այս պայքարի արդյունքում վերջնականապես պարզ կդառնա, որ Հայաստանում միայն արմատական իշխանափոխությամբ և արմատական բարեփոխումների շնորհիվ է հնավոր ձևավորել այնպիսի կառավարման մթնոլորտ, որի արդյունքում քաղաքացիները անընդհատ չեն հայտնվի ինչ-որ անակնկալների առջև»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Բանախոսը նշեց, որ բողոքի մասսնայական անցիաներ անպայման անցկացվելու են:
«Սամանադրությանբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բոլորի համար էլ կարծում եմ, անկհայտ է բոլոր վերջին ընտրությունները անցել են խախտումներով: Եվ վերջապես Մարդու իրավունքների ընդհանուր հռչակագրի մեջ, որի միացել է նաև Հայաստանը, հստակ նշվում է` կառավարությունները պետք է այնպիսի քաղաքականություն վարեն, որ քաղաքացիները ստիպված չլինեն դիմել վերջին միջոցին` ապստամբությանը: Եթե վերոնշյալ եռամիասնություն լինի, մենք կտեսնենք, թե ինչպես ուժային կառույցները, պետական կառույցներում աշխատող մարդիկ կանցնեն քաղաքացիականների կողմը»,-նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգույթուն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար:
Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Խմբակցությունների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի մարտի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան