Սերժ Սարգսյան. Շնորհակալ եմ Չեխիայի նախագահին, մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար
«Մենք համոզված ենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրության այլ համատեղելիության և համագործակցության հունով»,- Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է պետական այցով Չեխիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ իմաստով Արևելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս:
«Մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրելու առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաև ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար և շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին»,-ասել է երկրի ղեկավարը:
Նախորդող հրապարակումներ`
Կայացել է Սերժ Սարգսյանի ու Միլոշ Զեմանի հանդիպումը
Սերժ Սարգսյան. Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները