Ադրբեջանի ահաբեկչական կազմակերպությունները հայտարարել են, որ Բաքվում 100 ոստիկանի են պատրաստվում սպանել
Արդեն մի քանի օր է Ադրբեջանում գործող ահաբեկչական կազմակերպությունները սոցցանցերում հանդես են գալիս ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին հայտարարություններով:
Ինչպես հայտնում է ադրբեջանական «Jam.az» կայքը, երեք օր առաջ սկսված սպառնալիքների թիրախը սկզբում Ադրբեջանի իշխանություններն էին, իսկ հիմա ահաբեկիչները թիրախ են հայտարարել նաև ոստիկաններին:
Կայքը հայտնում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել «Մեշա գարդաշլար» (Անտառի եղբայրներ) կոչված ահաբեկչական խմբավորումը: Նրանց կողմից արված առաջին հայտարարության մեջ ասվում է, որ իրենք «պատրաստ են գործողությունների: Ոստիկանների տները պայթեցվելու են»:
Երկրորդ հայտարարության մեջ էլ «Անտառի եղբայրները» նշել են, որ իրենք արդեն Բաքվում են և առաջին հարձակման ժամանակ մինչև 100 ոստիկան կսպանվի:
Կայքը գրում է, որ որոշ փորձագետների կարծիքով` այս ամենի կազմակերպիչը Ադրբեջանի իշխանություններն են:
Նրանց համոզմամբ` Արևմուտքի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող իշխանությունները նման ճանապարհով ուղերձներ է հղում` տպավորություն ստեղծելու համար, որ եթե իշխանությունից հեռացվեն, երկիրը կհայտնվի ահաբեկիչների վերահսկողության տակ:
«Չնայած դրան, շարունակաբար ահաբեկչության մասին զգուշացումների աճը բոլորովին էլ լավ հեռանկար չի խոսատնում: Նվազագույնն այն պատճառով, որ որպես արդյունք` դա կարող է բերել իրական սպառնալիքի»,- գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա