Համանախագահները Բաքվում են
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Ժակ ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) փետրվարի 2-ին ժամանել են Ադրբեջան: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրավական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, այսօր` փետրվարի 3-ին, համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի ԱԳ նախարարի, ապա` նախագահի հետ:
Նշենք, որ ըստ առկա տեղեկատվության, ռուս համանախագահ Իգոր Պոպովն Ադրբեջան չի ժամանալ, սակայն վերջինիս բացակայության վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:
Նշենք, որ համանախագահները Ադրբեջանում նախատեսված հանդիպումներից հետո ժամանելու են Հայաստան: