Գարիբ. 77-ամյա հիվանդ ծերունուն ծեծելու համար ոչ ոք մեզ «կեցցես» չի ասելու
Ադրբեջանում տեղեկություններ են տարածվել, որ գերի ընկած Հայաստանի քաղաքացի 77-ամյա Մամիկոն Խոջոյանին վիրավորել ու ծեծի են ենթարկել:
Ադրբեջանական «Qafqazinfo.az» կայքի հետ զրույցում ռազմական լրագրող Ռահիբ Գարիբը նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղեկատվական պատերազմ է ընթանում: Ըստ նրա, դատելով հայ գերու արտաքին տեսքից, կարելի է ենթադրել, որ նրան ծեծի են ենթարկել: Լրագրողի խոսքերով, այդ ամենը չի բացառում նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
«Գուցե ինչ-որ անձինք ծեծել են նրան: Բայց 77-ամյա ծերունուն, այն էլ հոգեկան խնդիրներ ունեցող, ծեծի ենթարկելու համար ոչ ոք մեզ «կեցցես» չի ասելու: Հակառակը, դա աշխարհում կմեծացնի տարածված կարծիքը այն մասին, որ մահմեդականից հարկավոր է վախենալ: Մենք պետք է փոխենք մեր մոտեցումը, որովհետև բացել ենք մեր դռները Եվրոպայի առջև, «Եվրատեսիլ» ենք անցկացրել, պատրաստվում ենք Օլիմպիական խաղեր անցկացնել»,- հավելել է նա:
Հոդվածի համաձայն, նախկին տեսանյութում Մամիկոն Խոջոյանը ազատորեն շարժում է ձեռքերը, և նրա ձեռքը կոտրված լինելու մասին խոսք չկա: Իսկ հետագայում տարածված տեսանյութերում նրա ձեռքը վիրակապի մեջ է: Ծերունին ասում է, թե իբր ձեռքը կոտրել է վայր ընկնելու պատճառով:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, հայ-ադրբեջանական սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց են արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում:
Ընդ որում` հայտնի է, որ 77-ամյա Մ. Խոջոյանը հոգեկան շեղումներ ունի և չնայած որ վերոնշյալ հարցազրույցում վերջինս խոսում է իր խաղողագործ լինելու մասին, սակայն ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածում` նշելով, որ Խոջոյանը ներկայացել է որպես ՀՀ հատուկ ծառայությունների աշխատակից:
Նախորդիվ`
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում սահմանը հատած քաղաքացու հարցով
Ողջամտության ճգնաժամ Ադրբեջանում
Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է սրբագրում կատարել
Ադրբեջանի սահման հատողը դույլով գնացել էր խաղողի
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում սահմանը հատած քաղաքացու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են