Բոլոր հարցերը որոշված են, բայց կան մի քանի հակասություններ. ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների տեսակետները շփման գծում իրավիճակի վերաբերյալ տարբեր են: Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«Մենք Բաքվում շարունակել ենք այն խոսակցությունը, որը սկսվել էր Վիեննայում: Բացի այդ, մենք քննարկել ենք շփման գծում իրավիճակի սրման մասին հարցը, հանդիպել ենք Պաշտպանության նախարարի հետ, և նա շփման գծում կատարվածի վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել: Հայաստան գալուն պես, եղել ենք նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունում, խոսել ենք նախարարի հետ, և նա էլ իր տարբերակն է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ: Այդ տարբերակները տարբերվում են: Այնուամենայնիվ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-հայտարարեց Պոպովը:
Նրա խոսքով, ցանկացած կողմում գրանցված զոհը մեծ կորուստ է և վտանգում է խաղաղ բանակցություններին: «Մենք հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, ինչի կոչն արել ենք ադրբեջանական կողմին: Այդ մասին խոսել ենք նաև Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, այդ մասին կխոսենք նաև Հայաստանի նախագահի հետ»:
Նա նաև մանրամասնեց, որ հանդիպումների ընթացքում ծրագրում են քննարկել բանակցությունների հիմնական սկզբունքներին վերաբերող հարցեր, առաջարկել այնպիսի տարբերակներ, որոնք քննարկվել են նախարարների հետ Փարիզում:
«Փարիզում բավականին կառուցողական հանդիպում է եղել: Բոլոր հարցերը որոշված են, մնում են միայն մի քանի հակասություններ, որոնց վրա մենք շարունակում ենք աշխատել»,- հավելեց Պոպովը:
Նկատենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության երիտասարդները դիմավորել էին բողոքի ցույցով` պահանջելով վերջ տալ շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման ռեժիմի վերաբերյալ չեզոք դիրքորոշման դրսևորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները