Ռ. Հակոբյանը ԱԺ նախագահի հայտարարության մեջ քմահաճույք է տեսնում
«Քմահաճույք եմ այդտեղ տեսնում, որովհետև, եթե նույն հանձնաժողովը պետք է ստեղծվի, նույն հարցերը քննարկի, ապա ինչու մերժեցին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե մեծամասնությունը ևս անհրաժեշտ է համարում ստեղծել գազի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով, որի ստեղծումը, ի դեպ, տապալվեց հենց մեծամասնության ջանքերով:
Ինչ վերաբերում է հանձնաժողով ստեղծելու իր մոտեցմանը, ապա Ռ. Հակոբյանը հայտարարեց, որ կոնկրետ վերաբերմունքը կարտահայտի միայն այն ժամանակ, երբ ստեղծման նախագիծը դրված լինի սեղանին և ինքը համոզվի, որ գազի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը միտված է հենց նրան, ինչին ընդդիմությունն էր տանում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան