Ժնևում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը
Ժնևում` ՄԱԿ-ի ազգերի պալատում, մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը: Պատվիրակությունները գտնվում են տարբեր սենյակներում ու կրկին շփվում են Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի միջնորդությամբ:
«Բրահիմին սկսել է ընդդիմության պատվիրակության հետ հանդիպումը, ավելի ուշ կհանդիպի կառավարական պատվիրակության հետ»,-«ՌԻԱ Նովոստիին» փոխանցել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Դեռ չի հաղորդվում, թե ինչ ձևաչափով է անցկացվելու երեկոյան հանդիպումը:
Հիշեցնենք, որ երեք տարի շարունակվող պատերազմի ընթացքում առաջին անգամ հունվարի 22-ին Շվեյցարիայում բանակցությունների սեղանի շուրջ նստեցին Սիրիայի հակամարտող կողմերը: 10 օր շարունակվող բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցին եռօրյա հրադադար հաստատել Հոմս քաղաքում, դուրս բերել բնակչությանն ու բացել հումանիտար միջացքները: Սակայն նրանք այդպես էլ համձայնության չեկան երկրում անցումային կառավարություն ստեղծելու հարցի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները