ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. Պատմական պահանջները կարող են հարցականի տակ դնել Ադրբեջանի ինքնիշխանությունը
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին շուտով կայցելի Հայաստան»,-այդ մասին «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Դեսպան Ռեիսին, անդրադառնալով Ադրբեջանի՝ Իրանի տարածքների նկատմամբ ունեցած հավակնություններին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանցի պաշտոնյաները, որոնք նման խնդիրներ են ներկայացնում, գիտեն, որ եթե խոսքը վերաբերի պատմական պահանջներին, ապա բազմաթիվ նմանատիպ հարցեր կարող են արծարծվել: Եվ այդ ժամանակ է, որ շատ երկրների, և այդ թվում հենց Ադրբեջանի ինքնիշխանությունը կարող է հարցականի տակ դրվել»:
Իրանի դեսպանն իր խոսքում նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ամենակարևոր խնդիրներից մեկը երկաթգծի հարցն է: Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է ընդգրկվի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգում:
Մոհամմադ Ռեիսին խոսել է նաև Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի վերացման հավանականության մասին:
Նախորդող հրապարակումներ՝
Որքա՞ն է կազմում Իրանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը, ի՞նչ ապրանքներ են ներմուծվում և արտահանվում
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրան