Սերժ Սարգսյան. Պրոբլեմը լուծվում է աշխատանքով
Այսօր կայացած ԵԿՄ համագումարի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ նշել է. «Արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է: Մյուս կողմից էլ ես չեմ ընդունում այդ թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով, ես չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը՝ ծնկները ծեծելով»:
Նախագահի խոսքով, արտագաղթի պրոցեսը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ մյուս կողմից էլ այն տարբեր ժամանակահատվածներում զարգացման տարբեր միտումներ է դրսևորում:
«Եթե 1992 թվականին մեր երկիրը լքել է երկու հարյուր հազար մարդ, ապա այդ պրոցեսը դանդաղել է, 2001 թվականին, ենթադրենք վաթսուն հազար մարդ է լքել, բայց, հետագա տարիներին այս պրոցեսը դանադաղել է և ոչ միայն դանդաղել է, այլ վեր է ածվել ներգաղթի»:
Նախագահն իր խոսքում նշել է, որ 2013 թվականի տվյալներով՝ ուղևորափոխադրումը համեմատած 2012 թվականի հետ կրճատվել է բացասական տարբերությամբ, և այդ բացասական տարբերությունը կազմել է երեսունմեկ հազար մարդ:
«Իհարկե, երեսունմեկ հազարն էլ ճիշտ արտագաղթողների թիվը չէ, կարող է որոշակի տարբերություն լինել, բայց հավաստի թիվ է: Իհարկե, մեծ թիվ է, որովհետև մենք ընդամենը երեք միլիոն ենք այս երկրում ապրող: Մյուս կողմից երեսունմեկ հազարը այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չէ պայքարել, նվազեցնել ու այնուհանդերձ գալ ներգաղթի: Մենք անպայման դրան հասնելու ենք»:
Ավարտելով՝ նախագահը վստահություն է հայտնել, որ խնդրի լուծումը կախված է միասին աշխատելու պատրասատակամությունից:
«Պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դու դադարում ես խոսել դրա մասին, մյուս կողմից երբեք պրոբլեմը չի լուծվում, լաց ու կոծով, պրոբլեմը չի լուծվում շահարկումով, պրոբլեմը լուծվում է աշխատանքով: Մենք բոլորս միասին պետք է աշխատենք»,- նշեց նախագահը:
Նախորդիվ`
ՀՀ նախագահ. Վեց տարիների ընթացքում միջին աշխատավարձի աճը ավելի բարձր է եղել գնաճից
Սերժ Սարգսյան. Մենք ունենք ամենացածր գնով գազ` ՀՀ-ի սահմանին
Նախագահ Ս. Սարգսյան. Լավագույն ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձրանալու է
ՀՀ նախագահ. Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից
ՀՀ նախագահ. Բարեփոխումները կոչված են մարդուն սեփական երկրին ամուր կապելուն
Սերժ Սարգսյան. «Ես ակնկալում եմ 2014թ.-ի համար ավելի մեծ տնտեսական աճ»
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու համար չունի ոչ կարողություն, ոչ էլ հնարավորություն
ՀՀ նախագահ. Մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու և շարունակելու ենք ընդլայնել հարգանքի, վստահության ու հավատի սահմանները
Սերժ Սարգսյան. Հայաստանցին պիտի ընկալի ու ընդունի հավաքական որոշումներն ու մասնակից լինի դրանց կայացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան