Տնտեսություն 15:31 15/02/2014

Սերժ Սարգսյան. Մենք ունենք ամենացածր գնով գազ` ՀՀ-ի սահմանին

 «Հանրության մեջ տարատեսակ խոսակցություններ կան, որովհետև շատ մարդիկ, ելնելով տարբեր պատճառներից, չեն ցանկանում ճշմարտություն ասել, փորձում են այդ մեծ ձեռքբերումը սևացնել, ոմանք կատաղությունից, որ մեզ հաջողվել է ունենալ այդպիսի լավ պայմանագիր, փորձում են ամեն ինչը գլխիվայր շուռ տալ»,-այսօր կայացած ԵԿՄ 10-րդ համագումարից հետ կայացած հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով ՌԴ-ի հետ կնքած գազային պայմանագրի վերաբերյալ հարցադրմանը` ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ գազի պայմանագրի էությունը առաջին հերթին գազի գինն է:

«Առաջին հերթին թող խոսեն գազի գնի մասին: Եթե գինը թանկ է, ուրեմն` մենք շատ վատ ենք բանակցել: Ոչ մեկ չի խոսում գնի մասին, քանի որ այդ գինը ամենացածրն է, որ ՌԴ-ը տալիս է որևէ պետության: Մենք ունենք ամենացածր գնով գազ ՀՀ-ի սահմանին»,-նշեց երկրի առաջնորդը:

Ս. Սարգսյանի խոսքերով, այդ պայմանագրով գազի գինը հինգ տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին և ռուսական կառավարությունը հայտարարել է, որ գազի գինը ՌԴ-ում չի թանկանալու, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ը 5 տարի ունենալու է կայուն գին:

«Մեզ համար դա լավ է, մեզ չկամեցողների համար` վատ: Խոսվում է նաև պարտքերի մասին և կան մարդիկ, ովքեր վատ հիշողություն ունեն և ասում են, որ ի խախտումն մեր օրենքներին ինչ-որ պարտքեր են կուտակվել, որ այդ պարտքերը պետք է բյուջեում արտոցոլվեին, և այլն, և այլն: Թե իբր մենք գաղտնի բանակցություններ ենք վարել: Մեր քաղաքացիները պետք է հիշեն, որ ես բազմաթիվ հայտարարություններ եմ արել այն մասին, որ ՀՀ-ի սպառողների համար գազի գինը չի թանկալու: Դա նշանակում է, որ հիմնարկի համար, պետության համար գազը կթանկանա, բայց ՀՀ-ի սպառողների համար գազը չի թանկանա և այդպես էլ եղավ 2 տարի»,-նշեց ՀՀ նախագահը:

Երկրի ղեկավարը նշեց, որ բոլորին հայտնի է, որ սկսած 2011թ.-ից բանակցություններ են վարվել ռուսական կողմի հետ և հանգել այն եզրակացությանը, որ գազի վճարային գինը չի փոխվում`փոխվում է հաշվարկային գինը, բայց երբ ավարտվեն բանակցությունները, մենք վերջնական եզրակացության կգանք գնի մասով:

«Բանակցությունները տևեցին երեք տարի: Ռուսական կողմը մեզ առաջարկեց վճարել այդ հաշվարկային գնի 50%-ը: Այսինքն` եթե մենք այդպիսի երկար բանակցություններ չվարեինք, ուրեմն մենք պետք է 2011թ.-ից թանկացնեինք գազի գինը և այդ 300 միլիոն դոլարը պետք է դուրս գար մեր ժողովրդի, տնտեսվարողի և պետության գրպանից: Ինչ վերաբերվում է 20%-ի վաճառքին: Ինձ հետաքրքում է, ինչ էր տալիս մեզ այդ 20%-ը: Եթե մենք որպես պետություն տարիների ընթացքում վաճառել ենք 80%-ը, այսինքն` 80%-ը կարելի էր վաճառել, 20%-ը`չէր՞ կարելի»,-նշեց Ս. Սարգսյանը:

«Ինչ վերաբերվում է, այդ 20%-ի գնին, ապա ես հիմա կարող եմ հայտարարել, որ եթե ինչ-որ մեկը, որ այդ 20%-ի համար տա 100 միլիոն դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, հետ վերցնել և այդ 20%-ը տալ այդ մարդուն: Մեզ հարցնում են, թե ինչու մրցույթ չեք անցկացրել: Ես իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է ասելու, որ ասելու եմ: Եթե մենք այդ մրցույթը անցկացնեինք և այս 20%-ը արժենար 30 միլիոն, մենք ոնց էինք սաղացնելու այդ 20%-ը այդ 150 միլիոնով»,-նշեց Ս. Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ այդ 20%-ը, որ տարիների ընթացքում մի լումա չի բերել, չէր կարող այդքան արժենալ:

«Եթե ԱԺ-ում և տարբեր հարթակներում խոսացողներից որևէ մեկը կարող էր ռուսական կողմի հետ բանակցել և ավելի էժան գներով գազ բերել, խնդրեմ, թող գնա բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ և ԱԺ-ի իմ ընկերներին, իմ կուսակիցներին կխնդրեմ այդ ամենը չեղյալ համարել: Ասելը այնքան հեշտ է: Հիշում էք պատերազմի տարիներին ինչքան խոսացողներ կային, ինչ հեքիաթներ ու առասպելներ էին պատմում, բայց հենց որ պետք էր մեկ գյուղ գրավել, մեկի գլուխն էր ցավում, մյուսի մեքենայի անիվն էր ծակվում»,-նշեց ՀՀ նախագահը:

«Ցանկացած տնտեսագետի համար պարզ է, որ ներդրումների հետբերումը ավելի երկար ժամանակահատվածում շատ ավելի մեղմ է ազդում տնտեսության վրա: Մենք այդ պայմանագիրը կնքել ենք, որպեսզի ռուսները 30 տարում իրենց ներդրումները հետ բերեին: 5 տարով կնքեինք`5 տարում պետք է հետ բերեին: Ես չեմ բարկանում, ուղղակի ցանկանում եմ իմ էմոցիաները փոխանցել ձեզ, դուք էլ ձեր շրջապատին»,-հավելեց Ս. Սարգսյանը:

Նախորդիվ`

Նախագահ Ս. Սարգսյան. Լավագույն ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձրանալու է

ՀՀ նախագահ. Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից

ՀՀ նախագահ. Բարեփոխումները կոչված են մարդուն սեփական երկրին ամուր կապելուն

Սերժ Սարգսյան. «Ես ակնկալում եմ 2014թ.-ի համար ավելի մեծ տնտեսական աճ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}