Վ.Այվազյան. Վերահսկիչ պալատի զեկույցը բարբաջանք է
«Եթե չեմ սխալվում` 460 հազար թոշակառուներ այսօր ունենք… հալվա ասելով բերանը չի քաղցրանում. եկեք լուծման եղանակը ասեք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը` հրաժարվելով մեկնաբանել ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությունը, թե պարտադիր կուտակային բաղադրիչը անմարդկային է:
Նա նաև հիշեցրեց, որ երբ 2010թ-ին օրենքն ընդունվում էր, «Բարգավաճ Հայաստանը» կողմ էր սկզբում կամավոր, հետո էլ պարտադիր բաղադրիչին. «Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, բարգավաճը կողմ է եղել մի քանի տարի առաջ այս օրենքին»:
Անդրադառնալով ԱԺ չորս իշխանական ուժերի համախմբմանը մի շարք հարցերի շուրջ, Վ.Այվազյանը կարծիք հայտնեց, որ դրանց ակտիվանալու նպատակն ընդամենը իշխանությունը վերցնելն է:
Ասուլիսի մյուս բանախոս` ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ իշխանությունները թալանչիներ են:
«Վերահսկիչ պալատը արձանագրել ա, որ ձեր կառավարությունը թալանում է պետական բյուջեի 70 տոկոսը, ինչի համար մարդը նույնիսկ չի կարող դիմել դատական ատյաներին, քանի որ ՄԻՊ-ն էլ դատական ատյանների մասին է զեկույց հրապարակել, որում տեսնում ենք դատաիրավական համակարգում տիրող խայտառակ վիճակը: Էլ ո՞նց վստահենք այս կառավարությանը ու կուտակային կենսաթոշակային գումարներ վճարենք նրան»,- զայրացած հայտարարեց Լ. Խաչատրյանը:
Բայց Վ.Այվազյանը ընդամենը արձագանքեց` Վերահսկիչ պալատի զեկույցը բարբաջանք է. «Ու հետո` ոչ մի քաղաքական ուժ կուտակային ֆոնդին քաղաքացու համար գումար չի ներդնում, իսկ պետությունը ներդնում է.. այնպես որ»:
Անդրադառնալով ԱԺ չորս իշխանական ուժերի համախմբմանը մի շարք հարցերի շուրջ, Վ.Այվազյանը կարծիք հայտնեց, որ դրանց ակտիվանալու նպատակն ընդամենը իշխանությունը վերցնելն է:
Բայց հնարավո՞ր է, որ ինքն էլ անվստահություն հայտնի կառավարությանը. «Ես վստահում եմ կառավարությանը: Չվստահողներին էլ հենց պաշտոն տան` կվստահեն»: