Դոմինիկ դե Բուման. ՄԻԵԴ-ի որոշումը խոչընդոտում է ցեղասպանության դատարպարտմանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Փերինչեքի վերաբերյալ վճիռը նոր հակառասիստական օրենսդրության պայքարի առիթ է դարձել: Այս մասին տեղեկացնում է «Inter Press Service» լրատվական գործակալությունը:
«ՄԻԵԴ-ի որոշումը ոչ միայն խափանում է մարդու արժանապատվությունը, այլև հակասում է Եվրոպական խորհրդի շրջանակային որոշմանը, որով ԵՄ անդամ պետությունները պարտավորվում են դատապարտել մարդկության դեմ իրականացված ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների հրապարակային խրախուսումը կամ ժխտումը»,-նշել է Շվեցարիայի խորհրդարանի ստորին պալատի`Ազգային խորհրդի «Շվեցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խորհրդի համանախագահ Դոմինիկ դե Բումանը:
Նա նաև վկայակոչել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության և կանխարգելման մասին կոնվենցիան. «Չպետք է մոռանալ, որ կոնվենցիան ընդունվել է Հոլոքոսթի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դատավորիներից երկուսը համակարծիք են եղել: Նրանք պնդում են, որ հայ ժողովրդի կոտորածների բնութագրման վերաբերյալ կա միջազգային համաձայնություն»:
Դատավորներ Անդրաս Շայդոն և Գուիդո Ռայմոնը ողջունում են բողոքարկման գաղափարը, քանզի Գլխավոր պալատը հայերի տեղահանությունների և կոտորածների վերաբերյալ գործը նախկինում չեն ուսումնասիրվել:
«Մեր խորհրդանշական և բարոյական պարտականություններն են այս իրադարձությունների որակում և բնորոշում տալ»,-նշել են դատավորները:
Սակայն Շվեցարիայի դաշնային գրասենյակը դեռ որոշում չի կայացրել: Շվեցարիայի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Քրիսոտֆ Բլոշերը պահանջել է փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Հնցյորգ Ֆերը Շվեցարական ազգայի ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ եթե քրեական օրենսգիրքը փոխվի ապա, «մեզ պետք է հատուկ գլուխ, որը բացահայտ կերպով պատիժ կսահմանի Հայոց ցեղասպանության ժխտման համար»:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը մեկնաբանելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Հունաստանը, Շվեցարիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Սլովենիան, Կիպրոսը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան: Բելգիայում և Շվեցարիայում ցեղասպանության փաստի ժխտման համար նախատեսված է քրեական պատիժ: ԱՄՆ-ի 50 նահանգներից 43-ը ճանաչել և դատապարտել է հայ ժողովրդի Ցեղասպանությունը:
Նախորդիվ`
Ցեղասպանության թեման հետազոտող մի խումբ գիտնականներ քննադատական բաց նամակ են հղել Եվրադատարանին
«ՄԻԵԴ-ի՝ Փերինչեքի վերաբերյալ վճիռը անձեռնմխելիություն է ապահովում այլ ցեղասպանությունների մեղավորների համար
Արամ Ա. Կաթողիկոսը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Փերինչեքի դատավճռից
Ասպարեզ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի համարում