Ուորլիքը` Սումգայիթի ողբերգական իրադարձությունների մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին:
«Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթի իրադարձությունները: Եվ Հայաստանը և Ադրբեջանը պետք է աջակցեն մարդկանց դեմ առ դեմ շփման ծրագրերին՝ հանդուրժողականություն և վստահություն զարգացնելու համար»,-գրել է վերջինս:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների պետական մակարդակով կազմակերպեցին քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն:
Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով