Շտեֆան Ֆյուլեն կոչ է անում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել չսրել իրավիճակը Ղրիմում և հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
«Ես միանում եմ Ղրիմում իրավիճակը չսրելու կոչերին: Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պետք է հարգվեն», - հայտրարել է Շտեֆան Ֆյուլեն` կապված Ղրիմում իրավիճակի սրման և Ռուսաստանի կողմից զորք մտցնելու հետ:
Ավելի վաղ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու պահանջով էր հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային Խորհրդին` Ուկրաինայի տարածքում զորքերը օգտագործելու մասով որոշում կայացնելու համար`մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կայունանալը: Մինչ այդ լուրեր են տարածվել, որ Ռուսաստանը հավելյալ զորք է մտցրել Ղրիմ, և դրանք բերված են բարձր պատրաստվածության:
Նախորդիվ`
Պուտինը դիմել է Դաշնային խորհուրդ` Ղրիմ զորք մտցնելու համար
Գերմանիայի կանցլերը պահանջում է Ռուսաստանից հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները