Տարածաշրջան 15:10 05/03/2014

Բանդերականները ղարաբաղյան ճակատում. Նրանք պատրաստ են վերադառնալ

 Ուկրաինայի ազգային ասամբլեայի գործադիր կոմիտեի (УНА-УНСО) ղեկավար Միկոլո Կարպյուկը ադրբեջանական Վեստի.ազ լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ ինքն անձամբ, ադրբեջանի կողմից չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, սակայն իրենց կազմակերպության մեծ թվով կամավորներ եղել են ռազմաճակատում: Վերջինս ասել է, որ պատերազմի վերսկման դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանին` «վերականգնելու նրա տարածքային ամբողջականությունը»:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը Panorama.am-ի հետ զրույցում, այս առնչությամբ նշեց, որ ուսումնասիրել է «УНА-УНСО»-ի թեման ու ասաց, որ այդ կազմակերպության անդամներին, որոնց ավելի շատ ընդունված է ասել բենդերներ, հայ կամավորականները ծանոթ են ղարաբաղյան պատերազմից:

«Այդ կազմակերպության մի խումբ անդամներ, Ադրբեջանի կողմից մարտնչել են հայկական ուժերի դեմ և նրանք այդ մասին բացահայտ խոստովանում են: 2000-ականներին լույս է տեսել նրանց ղեկավարներից մեկի գիրքը, որում վերջինս անդրադարձել է նաև Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններին և իրենց կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությանը:

Մի հետաքրքիր պատմություն կա, որ տեղ է գտել այդ գրքում: Դրա հեղինակը գրում է, որ Հայաստան են եկել այն ժամանակ, երբ իրենց կազմակերպության անդամ հանդիսացող օդաչուն գերության մեջ է եղել ու եկել են պայմանավորվել վերջինիս հետ վերադարձման հարցում: Իր տպավորությունները հանձնելով թղթին`գրքի հեղինակը նշել է, որ այն տրամադրվածությունը, որն ունեցել են հայերը պատերազմում, կարող էր նրանց թույլ տալ հասնել մինչև Բաքու»,- նշեց Հ. Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, գրքի հեղինակը նաև ասել է, որ շատ դժվար է կռվել հայերի դեմ ու չարժի հայերի դեմ կոնֆլիկտի մեջ մտնել. վերջինս նաև հաշվի է առել այն հանգամանքը, որ իրենց կազմակերպության անդամները Վրաստանի կողմից պատերազմ էլ են նաև Աբխազիայի հետ ու մեծ կորուստներ են ունեցել հատկապես Աբխազիայի հայկական ջոկատների հետ մարտերի ժամանակ:

Ըստ փորձագետի, «УНА-УНСО»-ի ներկայացուցիչները պատերազմին հիմնականում երկու պատճառով են մասնակցել:

«Առաջինը, հաշվի առնելով Ադրբեջանի վճարած բավականին մեծ գումարները և երկրորդ, որ նրանց կազմակերպության կանոնադրությունը սահմանում է, որ իրենց գործունեությունն ուղղված է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ: Ընդ որում` նույն կանոնադրությունը սահմանում է, որ կազմակերպությանը կարող են անդամակցել այն քաղաքացիները, ովքեր որևէ թեժ կետում մասնակցել են ռազմական գործողությունների»,- ասաց ռազմական փորձագետը:

Իսկ թե ինչ ճակատագիր կունենա հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջան վերադարձող վարձկանները, Հ. Պետրոսյանցը նշեց, որ ամենից լավ այդ մասին գիտեն հենց բանդերականները:

ԵԿՄ Լոռու մարզի ԵԿՄ խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունն ասաց, որ պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից պատերազմող ուկրաինական ջոկատների հետ առնչվել է:

«Ռազմաճակատի տարբեր հատվածներում հայկական կամավորականների դեմ տարբեր ազգությունների վարձկաններ են կռվել` արաբներ, չեչեներ, թուրքեր և իհարկե ուկրաինացիներ: Հետաքրքիր է, իսկ ինչի վրա են իրենց հույսները դրել, երբ խոսում են պատերազմի դեպքում ճակատ վերադառնալու մասին: Իրենք լավ գիտեն, թե ինչ կլինի իրենց հետ… կլինի այն, ինչ տեղի ունեցավ իրենց ընկերների, մնացած վարձկանների ու ադրբեջանցիների հետ»,- ասաց նա:

Կ. Հովհաննիսյանը կարծում է, որ այսօր այդ վարձկաններից շատերն իրենց գործունեությամբ մեծ ներդրում ունեն Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունների հարցում, որովհետև այն սպանությունները, բեսպրեդելը, որը Ուկրաինայում իրականացվում են որոշ ծայրահեղականների ջոկատների կողմից, դրանց հետևում ամենևին էլ հասարակ քաղաքացիներ չեն կանգնած:

«Այդ վարձակնները տարբեր երկրների կողմից օգտագործվել են, իսկ այսօր էլ օգտագործվում են իրենց իսկ երկրում անկայունության ու բռնության ալիք տարածելու գործում»,- հավելեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}