Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին
Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետականա հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական Թովուզ բնակավայրի ուղղությամբ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը:
Ըստ աղբյուրի, սահմանը հատած քաղաքացուն այս պահին տեղափոխում են Բաքու. ըստ Սայիլովի` վերջինս մոտ 20-22 տարեկան է, այլ տվյալներ դեռևս չեն հաղորդվում:
Թեմայի առնչությամբ Panorama.am-ը մանրամասներ կհաղորդի ավելի ուշ` համապատասխան կառույցներից ստույգ տեղեկատվություն ստանալուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան