
Սահմանը հատած քաղաքացու անունը հայտնի է` Արսեն Խոջայան
Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ռեգիոնալ «Turkel TV» հեռուստաալիքին, գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած քաղաքացին` Արսեն Խոջայանն է, 1991 թվական:
Ընտրողների ռեգիստրի հնարավոր եղավ պարզել, որ նման քաղաքացի բնակվում է Տավուշի մարզի վերին Կարմիր Աղբյուր համայնքում:
Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն Panorama.am-ի հետ զրույցում չհերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ «իրենք էլ զբաղված են ճշտումներով»:
Նախորդող`
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով (լուսանկար)