ԿԽՄԿ-ն սահմանը հատած քաղաքացու վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չունի
Մենք հետևում են իրադարձությունների ընթացքին, սակայն այս պահին մեկնաբանություններ չունենք,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ-ին տեղեկացրել են սահմանը հատած ՀՀ քաղաքացու մասին, ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նշենք, որ Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետականա հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական Թովուզ բնակավայրի ուղղությամբ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը:
Նախորդող`
Սահմանը հատած քաղաքացու անունը հայտնի է` Արսեն Խոջայան
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով (լուսանկար)
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին