Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով (լուսանկար)
Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովն ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական կայքին հայտնել է, որ սահմանը հատած ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով և որ քաղաքացուն նկատել են «Թովուզի շրջանում` երկաթգծի մոտակայքում»:
Սայիլովը նշել է, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հաղորդել, որովհետև քաղաքացին միայն հայերեն լեզվով է խոսում, իսկ վերջինիս նախատեսված է հարցաքննել միայն վաղը:
Ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվական գործակալությունը լուսանկար է հրապարակել, որում, ըստ կայքի, սահմանը անցած քաղաքացին է:
Նշենք, որ Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետականա հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական Թովուզ բնակավայրի ուղղությամբ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը:
Սահմանը հատած քաղաքացին 20-22 տարեկան է:
Նախորդող`
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը