Տիգրան Բալայան. Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը
«Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը»,- այս մասին ասել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմինֆո գործակալության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեյցարիայի նախաձեռնությունը բողոքարկելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը:
Հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տ. Բալայանը նաև ասել է, որ հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում:
Նախորդող հրապարակումներ՝
Դոմինիկ դե Բուման. ՄԻԵԴ-ի որոշումը խոչընդոտում է ցեղասպանության դատարպարտմանը
Ցեղասպանության թեման հետազոտող մի խումբ գիտնականներ քննադատական բաց նամակ են հղել Եվրադատարանին
Արամ Ա. Կաթողիկոսը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Փերինչեքի դատավճռից
Ասպարեզ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան