Տատիկների մեջ տարբերություն չկա, բայց և նմանություն էլ չկա

Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը փետրվարի 22-ին Թուրքիայում լույս տեսնող «Ագօս» թերթում հրապարակել է «Խոջալու․ մի տեսանկյուն» վերնագրով հոդված: Հիշեցնենք` մինչ Միչիգանը, Լիպարիտյանը եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականը:

Ամփոփ՝ հոդվածը ներքին հակասություններով և անտեղի համեմատություններով լի մի տեքստ է, որը կամ հեղինակի մոլորության, կամ հեղինակի մոտ ընթերցողին մոլորեցնելու մտադրության հետևանք է:

Օրինակ՝ Ժիրայր Լիպարիտյանը մի կողմից գրում է, որ «Ես վստահ ու ճշգրիտ չգիտեմ, թե 1992թ. ինչ է պատահել Խոջալուում…», նշում՝ «Հույս ունեմ, որ գիտաշխատողները մի օր կպարզեն, թե ճիշտ ի՛նչ է կատարվել՝ բոլոր ներգրավված կողմերի օժանդակությամբ», իսկ ահա մյուս կողմից պնդում, որ «կատարվել է անընդունելի ինչ-որ բան. ինչ-որ բան, որ հանգեցրել է Ղարաբաղում հայկական ուժերի կողմից ադրբեջանցի քաղաքացիական անձանց սպանությունների ու խեղումների»:

Կոնկրետ ինձ համար, ով տարիներ շարունակ զբաղվել է խնդրի ուսումնասիրությամբ, և բախվել անորոշության (այդ մասին՝ ներքևում) պատին, տարակուսանքի տեղիք է տալիս հարգարժան պրոֆեսորի՝ անտեղյակության պայմաններում կատեգորիկ դատողություններ անելու համարձակությունը:

Թե ինչ է տեղի ունեցել (իսկ իրականում՝ ինչ կարող էր տեղի ունեցած լինել) Խոջալուի գործողությունից հետո 1992-ի գիշերը, այսօր դժվար է ասել: Ավելին՝ պարոն Լիպարիտյանի հույսը, թե «գիտաշխատողները մի օր կպարզեն…», իրականանալու ոչ մի շանս չունի:

Պատճառը մեկն է՝ իրադարձությունների անմիջական մասնակիցները կամ այլևս գոյություն չունեն, կամ էլ՝ դեպքերի զարգացումը ներկայացնում են քարոզչական կլիշեների շրջանակներում՝ խուսափելով այն դրվագներից, որոնք անձնական պատասխանատվության հարց առաջ կբերեն:

Մի խոսքով՝ Խոջալուի հարցում փաստերին վաղուց արդեն փոխարինում են միֆերը, և իրականության մասին կարելի է միայն ենթադրություններ անել: Բայց հարգարժան պրոֆեսորը, ում պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնելու որևէ հիմք չկա, դիմում է պատմական իրողությունների ակնհայտ խեղաթյուրումների:

«Իր թոռնուհու ձեռքը բռնած ադրբեջանցի տատիկը պակա՞ս տատիկ է, իսկ թոռնուհին պակա՞ս թոռնիկ է, ինչ է թե՝ ադրբեջանցի են։ Քաղաքացիական այդ երկու անձինք ինչո՞վ են տարբեր նույն վիճակի մեջ գտնվող հայ տատիկներից ու թոռնիկներից, որոնք ստիպված էին լքել Ղարաբաղի իրենց գյուղերն ու քաղաքները՝ Ղարաբաղում ու դրա շուրջ ադրբեջանցիների ավելի վաղ իրականացրած էթնիկ զտումների փորձերի պատճառով։ Իրականում, ինչո՞վ են նրանք տարբեր ի՛մ իսկ տատիկի պատմությունից, որն, իր տատիկի ձեռքը բռնած, 1915 թ. ստիպված էր լքել Օսմանյան կայսրությունում գտնվող իր տունը։ Մարդկային առումով, նրանք բոլորն էլ նախևառաջ տատիկներ ու թոռնիկներ են»,- գրում է Ժիրայր Լիպարիտյանը։

Սխալ չընկալվելու համար պետք է մեկընդմիշտ ֆիքսել՝ մարդկային կյանքը վեր է ամեն ինչից: Լինի դա վերջին նեանդերթալցին, թե այսօր Աֆղանստանում սպանվող փաշթունը, նրա կորստի առթիվ ողջամիտ, բանական ու նորմալ մարդը միայն ցավ և ափսոսանք պիտի ապրի: Ասել կուզենք, որ հակամարտության պայմաններում յուրաքանչյուր զոհ՝ լինի հայ, թե ադրբեջանցի, անկախ տարիքից ու սեռից, արժանի է հիշատակման: Ամենուր:

Բայց սա, ընդամենը, ճշմարտության մի կողմն է, որ արտաքուստ բոլոր զոհերի միջև հավասարության նշան է դնում և ստիպում է ասել, որ այո, ադրբեջանցի և հայ տատիկների միջև ոչ մի տարբերություն չկա:

Ճշմարտության մյուս կողմը, սակայն, ստիպում է ձեռնպահ մնալ հավասարության նշաններից: Որովհետև կան պատասխանատուներ: Օսմանյան կայսրությունում պարոն Լիպարիտյանի տատիկի և նրա ազգակիցների ողբերգության պատճառն ու պատասխանատուն կայսրության իշխանությունն էր՝ ամբողջությամբ և ի դեմս առանձին գործիչների, Սումգայիթում ու Բաքվում տեղի ունեցածի պատասխանատուների շրջանակն էլ հայտնի է:

Խոջալուում պատասխանատուների շրջանակը հստակ չէ: Հոդվածագիրն ինքն է պնդում՝ «…Չնայած այդ ժամանակ Հայաստանի կառավարության մաս էի կազմում՝ իբրև հանրապետության նախագահի խորհրդական։ Գիտեմ, որ մեր կառավարությունը կատարվածի վերաբերյալ որևէ հրաման կամ իրավունք չի տվել»:

Հեղինակը նաև լռում է այն մասին, որ ի տարբերություն մյուս դեպքերի, կոնկրետ Խոջալուն (ինչպես և Մարաղան, որի մասին, չգիտես ինչու, նյութում առհասարակ չի հիշատակվում) ռազմական գործողությունների թատերաբեմ էր: Թատերաբեմ, որտեղ գործում էին բազմաթիվ խմբավորումներ, այդ թվում՝ կենտրոնական իշխանությունների հսկողությունից դուրս:

Այսքանից հետո պարոն Լիպարիտյանն իրավացիորեն նշելով, որ «Մարդկային, անհատական ու ընտանեկան մակարդակներում մեծ քաղաքականությունը չէ, որ պետք է նշանակություն ունենա», նշում է՝ «Ինչո՞ւ պետք է ակնկալենք, որ ուրիշներն ընդունեն հայերի դեմ իրականացրած մեծ ոճրագործությունը, եթե մենք չենք ընդունում ուրիշների նկատմամբ շատ ավելի փոքր, սակայն, այնուհանդերձ, մեր իրականացրած հանցագործությունը»:

Ներողություն, բայց այստեղ առևտրի հոտ է գալիս, և երկրորդ՝ բախվում ենք նույն խնդրին. ովքե՞ր են պարոն Լիպարիտյանի ակնարկած «մենքը/մերը»: Ինքն ու ո՞վ:

Օսմանյան կայսրությունում պատասխանատուների շրջանակը հայտնի է, Սումգայիթում հայտնի է (ի վերջո երկու դեպքում էլ կան դատական գործընթացներ, դատական ակտեր, որոնցում հստակ նշվում է կոնկրետ պատասխանատուների շրջանակը և «Զորյան» ինստիտուտի հիմնադիր Լիպարիտյանը չէր կարող այդ մասին չիմանալ):

Խոջալուում ովքե՞ր են դրանք: Պարոն Լիպարիտյանը կարո՞ղ է պատասխանատվությունն անհատականացնել (ի վերջո նա խոսում է «մեր հանցագործության» մասին):

«Մեր մարդկայնությունը պատճառաբանելով մեր զոհ լինելու հանգամանքով, սակայն դա բարոյապես չի կարող վավեր լինել, եթե չճանաչենք մեր զոհերի մարդկայնությունը՝ անկախ այն բանից, թե ինչպես և ինչու նրանք զոհ դարձան»,- որևէ մտածող մարդ չի խուսափի պարոն Լիպարիտյան այս պնդման տակ չստորագրել, բայց մի վերապահումով՝ նախ պետք է ճշտել «մեր»-ի և «մեր զոհերի» շրջանակը:

Առանց դրա ստացվում է, որ Խոջալուի ազատագրման ժամանակ ադրբեջանական Շեյլու գյուղի մատույցներում խաչաձև կրակի տակ (որ ըստ ամենայնի՝ եղել է ինչպես ադրբեջանական ու հայկական դիրքերից, այնպես էլ քաղաքացիական անձանց հետ շարժվող զինյալների կողմից) հայտնված քաղաքացիական անձանց մահվան համար մեղքի ու պատասխանատվության զգացում պետք է զգան, օրինակ, Հալեպում ապրող այն հայերը, որոնց տատիկները 1915-ին Լիպարիտյանի տատիկի հետ միաժամանակ հարկադրված են եղել կոտորվել ու գաղթել, և այսօր էլ հայտնվել են պատերազմի բովում և ոչ մի առնչություն չունեն Արցախյան հակամարտության ու հատկապես Խոջալուի հետ:

Եվ վերջում: Պարոն Լիպարիտյանը հոդվածն ավարտում է «ճիշտ գործելու» հրահանգավորմամբ: Այս դեպքում տեղին է մի քանի դիտարկում:

Ճիշտ գործելու պարագայում կոնկրետ Ժիրայր Լիպարիտյանը հայությանն ուղղված կոչ պարունակող տեքստը (իսկ որ հոդվածի հասցեատերը հայությունն է, կասկածից վեր է) ճիշտ կաներ, եթե հրապարակեր հայաստանյան որևէ լրատվամիջոցում:

Հայաստանում որևէ թեմա տաբու չէ, ինչպես և հարգարժան պրոֆեսորի տեքստը, որն ի վերջո վերահրապարակվեց հայկական մամուլում: Ուստի բոլոր դեպքերում լավ կլիներ, որ տեքստը հայտնվեր որևէ հայաստանյան լրատվամիջոցում, կամ արտերկրի որևէ այլ լրատվամիջոցում, բայց ոչ երբեք 301-րդ հոդված ունեցող Թուրքիայում:

Երկրորդը՝ պարոն Լիպարիտյանը ճիշտ կաներ իր դատողությունները ներկայացներ ոչ թե փետրվարի 22-ին, որը նախորդում է փետրվարի 26-ին (Խոջալուի ազատագրման և խնդրո առարկա դեպքերի հիշատակման օրը) և խիստ էմոցիոնալ ֆոն է ստեղծում ինչպես հայության, այնպես էլ ադրբեջանցիների շրջանում:

Ճիշտ կլիներ (եթե անգամ ընդունենք, որ ասելիքը տեղին է ու հիմնավոր), եթե այս ամենն արվեր մեկ այլ՝ ավելի հանգիստ մթնոլորտում:

Եթե տեղի ու ժամանակի հարցում «ճիշտ գործելու» այս պարզ պայմանները պահպանված չեն, ապա հիմքեր կան ենթադրելու, որ պարոն Լիպարիտյանը անկեղծ չէ ու, մեղմ ասած, գիտակցաբար է հայտնվել մոլորության մեջ:

Ամփոփելով՝ պետք է նշեմ, որ զուտ մարդկայնորեն ես ցավ եմ ապրում և իսկապես ափսոսում եմ տեղի ունեցած համար, իսկ ահա պատասխանատվությունը՝ դա քաղաքական հարց է ու նաև ժողովրդի մշակույթի խնդիր է: Ես չէի կամենա, որ որևէ մեկը, առավել ևս տեղի ու ժամանակի սխալ ընտրությամբ, ձեռքի թեթև շարժումով պատմությունը վերաշարադրելու փորձ աներ ու մի ամբողջ ժողովրդի պատասխանատվության հարց բարձրացներ՝ դա շաղկապելով այդ ժողովրդի ողբերգության հետ:



Լուսանկարները վերցված են xocali.net կայքի արխիվից: Դրանցից առաջինում երիտասարդը տարհանում է Ստեփանակերտում օդային ռմբակոծության տակ հայտնված հայ տատիկին, իսկ երկրորդում մեկ այլ երիտասարդ՝ Խոջալուից տարհանված մեսխեթցի թուրք տատիկին:

Հեղինակ` Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}