Քաղաքական 18:06 13/03/2014

Ն.Փաշինյան. Այսպես են անում, որ քաղաքական գործիչ ասելիս ժողովուրդը հասկանում է «խաբեբա, շուլեր, մաշեննիկ»

«Առանցքային քաղաքական փոփոխությունը, որ առաջարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում,  նշանակում է, որ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը քաղաքապետից վերցվում և տրվում է Երևանի ավագանուն»,- ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ  Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով նաև իր մեկնաբանությունը, թե ինչի համար է արվում այդ փոփոխությունը:

«Սա ակնհայտորեն Երևանում տրանսպորտի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատրաստությունն է: Առաջին փորձը տեղի ունեցավ անցած տարվա ամռանը, բայց ձախողվեց հանրային հուժկու պայքարի արդյունքում: Ըստ ամենայնի` կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը, որ արդեն հայտարարել էր, որ մեկ է մեկ տարի հետո պետք է տեղի ունենա ուղեվարձի փոփոխություն, հաշվարկել են, որ այդպիսի հզոր փոփոխությունները չափազանց շատ են Երևանի գիտությունների թեկնածու քաղաքապետ Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար և ահա որոշել են այդ պատասխանատվությունը ցրել ավագանու 65 անդամների միջև»,- հայտարարեց նա և հիշեցրեց, որ նախագծով ևս նախատեսված է ուղեվարձի վերանայման ինստիտուտ:

Ն.Փաշինյանին տրամաբանությունը հուշում է, որ երբ ասում են վերանայում, դա կարող է նշանակել, որ ուղեվարձը կարող է ինչպես բարձրանալ, այնպես էլ նվազել:

«Բայց արի ու տես, որ Հայաստանի կառավարությունը ուղեվարձի վերանայում ասելով նկատի ունի միայն ուղեվարձի բարձրացումը, որովհետև օրենքում գրվում է, որ ուղեվարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով: Որո՞նք են այդ պատճառները` դրամի արժեզրկում, ավտոպահեստամասերի և վառելիքի գների աճ.... Մեր կառավարությունը, փաստորեն, արձանագրում է, որ միակ բանը, որ կարող է տեղի ունենալ դրամի հետ դա արժեզրկումն է` դրամը անկելու է, անկելու է, անկելու է...»,- իրոնիայով հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նույնը, ըստ նրա, կառավարության տրամաբանությամբ կարող է լինել նաև ավտոմասերի և վառելիքի հետ` միայն թանկացում, թեև հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ նույն կառավարությունը պնդում էր, որ Մաքսային միություն ենք մտել և թե նավթամթերքների ներկրման հատուկ պայմանների և ՄՄ շնորհիվ այդ ամենը էժանանալու է:

«Հիմա օրենքով արձանագրում են, որ չի կարա էժանանա, միայն կարող է թանկանալ»,- ժպիտով արձանագրեց նա:

Ըստ Փաշինյանի, հանրությունը կարիք ունի կայուն հասարակական տրանսպորտի, այնպես որ` հարկավոր է շարժվել օրենքով ամրագրված դրույթով` ուղեվարձը կարող է լինել մրցույթով նախատեսված ողջ ժամկետում անփոփոխ:

«Այսինքն` եթե մարդը 100 դրամով է շահել մրցույթը, ապա հինգ տարի դա պետք է լինի անփոփոխ: Եթե պարզվի, որ նա չի կարող այդ գնով սպասարկել, թող հրաժարվի սպասարկումից, հայտարարվի նոր մրցույթ և եթե պարզվի, որ եթե ուրիշ ոչ մի ընկերություն էլ չի կարող սպասարկել 100 դրամով, ապա ռիսկերը իր վրա պետք է վերցնի ՏԻ մարմինը, որովհետև հասարակական տրանսպորտը այնպիսի բան չի, որ երեք ամիսը մեկ բռնեն, սակագին փոխեն: Պետք է շատ հստակ, կայուն ուղեվարձ գործի և սա քննարկման ենթակա չի»,- շեշտեց նա:

Ավելին` Փաշինյանը հայտարարեց, որ քանի Երևանի քաղաքապետն է Տարոն Մարգարյանը, տրանսպորտի սակագինը չի կարող փոխվվել: Պարզաբանեց, թե ինչու է այդպես կարծում.«Որովհետև Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 2013թ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը 2013թ-ի մարտի 28-ին հայտարարել է, մեջբերում եմ` «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել` ուղեվարձը կմնա անփոփոխ»: Բայց հունիսին Տարոն Մարգարյանն ասաց, որ ուղեվարձը պետք է փոխվի... սա ուղղակի քաղաքական խայտառակություն է: Եվ այսպես են ասում, որ քաղաքական գործիչ ասելիս ժողովուրդը հասկանում է խաբեբա, շուլեր, մաշեննիկ, որովհետև ոնց կարելի է մի բան հայտարարել, գնալ այդ հայտարարության հիման վրա ընտրություններ անել ու պաշտոնը պահպանել ու անել լրիվ հակառակը»,- նշեց նա և ավելացրեց, որ եթե ասում են, թե տրանսպորտային խնդիրներ կան, ապա թող Տ.Մարգարյանն ու քաղաքական մեծամասնությունը հրաժարական տան, Երևանում տեղի ունենան արտահերթ ավագանու ընտրություններ ու քաղաքացիները քննարկեն այդ խնդիրները:

Ն.Փաշինյանը հայտարարեց նաև, որ տրանսպորտային խնդիրները առկա են ոչ միայն Երևանում, այլև մյուս քաղաքներում, քանի որ, ըստ պատգամավորի, իշխանությունն ամեն ինչ արել է, որ մարդիկ երկրից գնան ու դրա համար ուղևոր չկա, խնդիրներն էլ գալիս են դրանից:

Նախորդիվ`
Հիմա էլ հասարակական տրանսպորտն են մոնոպոլացնո՞ւմ. ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել հերթական նախագիծը 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}