Ռուսաստանում մեկնարկում է Դաշնության կազմում Ղրիմն ընդգրկելու գործընթաց
Ղրիմում նախօրեին տեղի ունեցած ինքնորոշման հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, որում ազգաբնակչության 96.7%-ը կողմ էր արտահայտվել Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելուն, սկսվել է ՌԴ-ի կազմ մտնելու հայտի ձևակերպման իրավական գործընթաց: Այսօր Ղրիմի Գերագույն խորհուրդը նիստի ընթացքում ՌԴ կազմ մտնելու պաշտոնական հայտ է ձևակերպելու:
«Newsru.com» կայքի հաղորդմամբ, օրվա երկրորդ կեսին նախատեսված է Ղրիմի խորհրդարանի պատվիրակության այցը Մոսկվա՝ Պետդումայում և Դաշնային խորհրդում խորհրդակցություններ անցկացնելու և Ղրիմը ՌԴ կազմում ներառելու համար անհրաժեշտ նորմատիվ ակտերը մշակելու նպատակով:
Կայքի հաղորդմամբ, ՌԴ կազմ մտնելու գործընթացը բացկացած է հետևյալ քայլերից:
- օտար պետությունը դիմում է Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու և համապատասխան միջպետական համաձայնագիր կնքելու հայցով,
- ՌԴ նախագահը հայցի մասին տեղեկացնում է Դաշնային խորհրդին, Պետդումային, կառավարությանը և անհրաժեշտության դեպքում՝ խորհրդակցություններ անցկացնում,
- միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո ՌԴ նախագահը դիմում է Դաշնության Սահմանադրական դատարան ՝ ՝ միջպետական համաձայնագրի համապատասխանելությունը ՌԴ սահմանադրությանը որոշելու համար,
- միջպետական համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև դաշնության նոր սուբյեկտի անունը, կարգավիճակը, սահմաններն ու անցումային դրույթներ ներառող դաշնային սահմանադրական օրենքի նախագիծը ներկայացվում է Պետդումա,
- երկու փաստաթղթերի ընդունումից հետո, ՌԴ սահմանադրության դաշնային սուբյեկտների ցանկը ներառող 65-րդ կետում համապատասխան ուղղումներ են իրականացվում:
Կայքի հաղորդմամբ, Պետդումայում արդեն հայտարարել են, թե Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելու գործընթացում հետաձգումներ չեն լինի: Խորհրդարանի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովնը լրագրողների հետ զրույցում հասկացրել է, որ պատգամավորները սեղմ ժամկետներում կընդունեն «կայացած հանրաքվեի արդյունքների հիման վրա անհրաժետ բոլոր օրենսդրական որոշումները»:
Այսպիսով, նշվում է, թե Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկելու իրավական ձևակերպման ամենավերջին ժամկետը կարող է կազմել 2-3 ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով