Ղրիմի Գերագույն խորհուրդն հռչակել է ինքնավարության անկախությունն ու ինքնիշխանությունը
Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորները «Ղրիմի հանրապետության անկախության մասին» որոշում են ընդունել: «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այս մասին ասված է խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Որոշումը, որին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, ընդունվել է այսօր առավոտյան Գերագույն խորհրդի արտահերթ նիստի ընթացքում: Միաժամանակ խորհրդարանը ՌԴ-ի կազմ մտնելու հայց է ձևակերպել, որն ուղարկվելու է պաշտոնական Մոսկվայի դիտարկմանը:
«Ղրիմի Հանրապետությունը՝ ի դեմս Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի, դիմում է Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետությունը Դաշնության կազմում հանրապետության կարգավիճակով որպես նոր սուբյեկտ ընդունելու առաջարկով», - ասված է որոշման տեքստում:
Նշենք, Ղրիմում նախօրեին տեղի ունեցած ինքնորոշման հանրաքվեի արդյունքներով ազգաբնակչության 96.77%-ը կողմ էր արտահայտվել Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելուն: Հանրաքվեի անցկացման օրինականությունն ու արդյունքները հրաժարվել են ճանաչել Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը պնդում է, որ այն իրականացվել է միջազգային իրավունքին և նորմերին համապատասխան:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ղրիմը ՌԴ կազմում ներառելու որոշումը համապատասխան ընթացակարգով քննարկվելու է ՌԴ պետական մարմիններում:
Նախորդիվ՝
Ռուսաստանում մեկնարկում է Դաշնության կազմում Ղրիմն ընդգրկելու գործընթաց
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով