ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման ռուսական տարբերակը
Պաշտոնական Մոսկվան պատրաստ է արտասահմանցի գործընկերների հետ անհապաղ ձեռնամուխ լինել բազմակողմանի մեխանիզմի ձևավորման հարցում՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի րտաքին գործերի նախարարությունը: Փոխանցում է «Ռիա-նովոստի» լրատվական գործակալությունը:
Ըստ այդմ` ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է`
• Ստեղծել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համատեղ համընդգրկուն խումբ, որի կազմը համահունչ կլինի ուկրաինական բոլոր քաղաքական ուժերի ներկայացվածությանը
• ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով ամրագրել Ուկրաինայի ռազմաքաղաքական չեզոք կարգավիճակը
• Ուկրաինայի Գերագույն Ռադային` անհապաղ իրականացնել բոլոր շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ սահմանադրական հավաք` նոր դաշնային սահմանադրության մշակման համար
• Համաժողովրդական քվեարկության դնել նոր սահմանադրության նախագիծը, իսկ դրա ընդունումից հետո անցկացնել համազգային ընտրություններ
• Ռուսաց լեզվին Ուկրաինայում տրամադրել երկրորդ պետական լեզվի կարգավիճակ
Ըստ ՌԴ Արտաքին գերատեսչության հայտարարության` Ուկրաինայի ներկայիս իրավիճակը արդյունք է երկրի պետականության խորը ճգնաժամի, որը միաժամանակ հանգեցրել է հասարակության բևեռացվածությանը և երկրի տարբեր հատվածների միջև կտրուկ անտագոնիստական հարաբերությունների ձևավորմանը:
«Հենց այս հակասությունների հաղթահարմանն էլ պետք է ուղղված լինի միջազգային հանրության ջանքերը: Ղեկավարվելով այս հրամայականով և հաշվի առնելով ԱՄՆ-ի և ԵՄ երկրների կողմից մեզ ուղղված դիմումները` մենք մշակել և մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ում, ԵՄ-ում և այլ տարածաշրջաններում մեր հիմնական գործընկերներին ենք ներկայացրել ռուսական կողմի առաջարկներն այն մասին, թե ինչպես պետք է լինի արտաքին օժանդակությունը այն քայլերին, որոնք պետք է ձեռնարկեն իրենք` ուկրաինացիները, ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար: Այդ նպատակով մենք առաջարկել ենք Ուկրաինայի համար ձևավորել համընդգրկուն խումբ, որի կազմը համահունչ կլինի ուկրաինական բոլոր քաղաքական ուժերի ներկայացվածությանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախորդիվ`
Վլադիմիր Պուտինը կներկայացնի Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը վաղը
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով