Քառյակը համաձայնության է եկել (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում կայացած դռնփակ նիստում ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները եկել են համաձայնության կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում: Այդ մասին քիչ առաջ դռնփակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Զուրաբյանի խոսքով, այս պահից սկսած տեխնիկական հարցեր են լուծվում, կազմակերպվելու է ստորագրահավաք և ապրիլի 28-ի ԱԺ նիստում կներկայացվի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը:
«Հասկանում եմ որ գործընթացը փոքր-ինչ երկարեց, բայց նման որոշման հանգելու համար անհրաժեշտ էր հասունացում»,- հայտարարեց Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են