Քաղաքական 18:13 20/03/2014

Հ. Նաղդալյան. 4 ուժերը, մի 4-ն էլ կողքից վրադիր, չունեն կրիտիկական զանգված

«Մեկ բան պարզ է՝ խորհրդարանում ուժերի դասավորությունը այնպիսին է, որ նման նախաձեռնությամբ հանդես գալը քաղաքական իմաստով որևէ արդյունք ունենալ չի կարող»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի նախօրեին կայացրած համաձայնությունը` ապրիլի 28-ի ԱԺ նիստում արտահերթ կարգով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը օրակարգ մտցնելու վերաբերյալ:

Տիկին Նաղդալյանի խոսքով` բոլորովին տպավորություն չի գործում, երբ անընդհատ հնչեցվում է չորս ոչ իշխանական ուժերի մասին, քանի որ չորսից երեքի ներկայացուցիչներին իրենց թվաքանակով մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, իսկ չորրորդն էլ` ԲՀԿ-ն, այլընտրանք է և դեռևս չի հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին:

«Արդյունքի հասնելու իմաստով էլ նշեմ, որ ոչինչ էլ չի բխելու սրանից, միայն օդի տատանում է և ևս մեկ անգամ ԱԺ ամբիոնից ելույթների, կուրծք ծեծելու, նյարդային գոռում-գոչյունների հնարավորություն: Չոր մնացորդում՝ ոչինչ չկա և չի մնալու, որովհետև մեկ բան պարզ է և ակնհայտ՝ ՀՀԿ-ի ռեսուրսը խորհրդարանում այնքան մեծ է, որ 4 ուժերն իրար հետ, մի 4-ն էլ կողքից վրադիր, միևնույնն է չունեն այն կրիտիկական զանգվածը, որպեսզի կարողանան հարցը պարզապես խոսակցությունից ռեալության դաշտ բերել:
Կառավարության «լինել չլինելու» որոշման մենաշնորհը ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին է պատկանում»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ոչ իշխանական ուժերը հույսեր ունեն, որ իշխանություններից կարող են «բեկորներ» առանձնանալ և միանալ նրանց, այդպիսով ծրագրվածը հաջողության հասցնելու համար, Հ.Նաղդալյանն ասաց, որ ուժերը իրականում դրա վրա հույս չեն դրել, քանի որ գիտեն, որ դա անհնար է և ուղղակի հասարակության աչքերին են թոզ փչում, մոլորեցնելու ևս մեկ հնարավորություն են փորձարկում:

«Շատ էլ լավ հասկանում են, որ տրամաբանող մարդը անմիջապես հարց է տալիս՝ դուք ուժերի բաշխումը շատ լավ գիտեք, ո՞րն է տրամաբանությունը այս անիմաստ քայլը կատարելու: Որպեսզի գոնե մի քիչ իմաստ ներմուծվի և խորհրդավորություն մտցվի, այդ նպատակով էլ հորինվել է վարկածը, թե իբր հնարավոր է ինչ- որ մի «բեկորիկ» առանձնանա, միանա իրենց և այդպիսով իրենց նախաձեռնությանը արդյունավետության հույս ներշնչի: Չկա այդ հույսը: Այս առիթով ուզում եմ ընդգծել, որ այդ բեկորների տարանջատման թեման իրենց կողմից շրջանառվում է հենց այն պատճառով, որ բացարձակ անհույս է այս նախաձեռնությունը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Հ.Նաղդալյանը նշեց նաև, որ իհարկե` ընդդիմության գործն է իշխանության դեմ խոսելը, իշխանությանը քննադատելը և այդ իմաստով ամենահնչեղը կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացն է, որովհետև բոլոր պարագաներում կուժն ու կուլան նրա գլխին է ջարդվում:

«Բնականաբար, հասարակության, տնտեսության մեջ խնդիրներ ու դժվարություններ ունեցող մեր պես երկրի համար կառավարության վրա մեղքը գցելու առիթ միշտ կարելի է գտնել՝ անկախ նրանից օբյեկտիվ եք մոտենում, թե սուբյեկտիվ: Կան իսկապես բազմաթիվ հիմնախնդիրներ՝ բնակչության ցածր կենսամակարդակ, աշխատատեղերի դեֆիցիտ, արտագաղթ , սոցիալական դժվարություններ: Այսքանն էլ քիչ էր, այս ֆոնի վրա դեռ կառավարաությունը «հանդգնում է» բարեփոխումներ, հեռանկարային ծրագրեր նախաձեռնել, ինչ-որ բան փոխել դեպի լավը, չնայած որ հայտնի է՝ բոլոր բարեփոխումները լրացուցիչ դժվարություններ են առաջացնում: Եվ ահա պարարտ հող է ստեղծվում կառավարության հրաժարականը պահանջելու առիթն օգտագործելու»,- նշեց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ երբ մի երկրում մի բան է կատարվում` Թունիսում, Եգիպտոսում, հիմա էլ Ուկրաինայում, ամեն անգամ Հայաստանի քաղաքական դաշտում կարծես երկրորդ շնչառությունն է բացվում ու մի ֆանտաստիկ հույս արթնանում՝ թե մի անգամ էլ փորձենք, իրենց մոտ ստացվեց, գուցե մեզ մոտ էլ ստացվի:

«Բազմիցս առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ ՝ քաղաքականությունը կրկին փորձելով չէ, ռեսուրսով է: Իսկ ի՞նչ ռեսուրս կա: Խորհրդարանական ռեսուրսը հայտնի է, ինչքան էլ բարձր-բարձր գոչեք, թե 4 ոչ իշխանական ուժ եք, միևնույնն է՝ ինչքան կաք` այդքանն եք, հետևաբար ամեն հնարավորություն փորձում են՝ այլընտրանքի ռեսուրսը օգտագործելով, նրանց թևի տակ մտնելով ու սիրաշահելով, ավելի սոլիդ ներկայանալու: Բայց անցյալն էլ, քաղաքական լուրջ վերլուծությունն էլ ցույց են տվել, որ այսքան տարբեր գաղափարական հենքերով, առանց ընդհանուր ծրագրի և մտածելակերպի, միայն հենվելով մեկ մտայնության վրա՝ բոլորս միանանք, իշխանությունը խլենք հետո մի բան կանենք, հաջողության չեն հասնի»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր էլեկտորատը համախմբելու հնարավորությանը, ապա դրա փորձն էլ, ըստ Հ.Նաղդալյանի, ունեցել ենք. դեռ մեկ տարի էլ չի անցել, երբ ամբողջ ընդդիմադիր զանգվածը համախմբվեց մեկ գործչի շուրջ՝ նրան տալով 37.5 տոկոսի ամրություն և պաշար, որը կարելի էր ամրապնդել, բայց ականատեսը եղանք, որ գործընթացը երկու ամիս էլ չտևեց:

Միևնույն ժամանակ Հ.Նաղդալյանը նշեց, որ սա լավ ուղի է, քանի որ այդ ուժերը իշխանության մեջ լինելու փորձ և հնարավորություն ունեցել են, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն այլընտրանքին, որը, ըստ մեր զրուցակցի, ամենապատկառելի և ազդու ուժն է և որի դրոշի ու շվաքի տակ է այս ամենը կատարվում, այնպես էլ մյուսներին:

«Եվ եթե ուզում ենք չափել նախաձեռնության լրջությունն ու ներկայանալիությունը, ապա պետք է առաջին հերթին ասենք, որ բավական պատկառելի մասնակցություն ունեցել են իշխանության մեջ, այդ ի՞նչ ծրագրեր և գաղափարական առաջարկություններ են ներկայացրել, որի շուրջ գործող իշխանության հետ ընդհանուր եզրեր չգտան, որ հիմա դուրս են եկել և առանձին նոր ծրագրեր են առաջարկում: Արժանահավատությունը և վստահությունը այս ամենի նկատմամբ զրո է»,- հավելեց նա:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:05
Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան, որը քվեարկության...
Աղբյուր` Panorama.am
10:58
ՊԵԿ-ում լսել են կառուցապատողների առաջարկները
ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը
Աղբյուր` Panorama.am
10:46
Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի. ՔՊ-ականը՝ լրագրողին
«Ոչ մի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե ի՞նչ առնչություն ունի  «Սև հովազ»...
Աղբյուր` Panorama.am
10:35
Արցախցի գործիչներն արդեն մեկ տարի որպես քաղբանտարկյալ պահվում են Ադրբեջանում
Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայկական պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ իշխանազավթումը. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Անհերքելի դարձած փաստեր 2020թ. արյունալի պատերազմը չէր լինի,...
Աղբյուր` Panorama.am
10:20
Սամվել Շահրամանյան. Մենք ունենք մեր կարծիքը պարտության մեղավորների մասին
«Չորս տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է  սկսկել Արցախի, ինչու չէ նաև...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չկա. Արցախի ԱԺ նախկին նախագահ
«Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան ես շնչում եմ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրուցում...
Աղբյուր` Panorama.am
10:08
NY Times. ԱՄՆ հետախուզությունը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ խորքերը հարվածելու համար
Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան հեռահար զենքի կիրառումը թույլ տալը կարող է առանց...
Աղբյուր` Panorama.am
10:02
Բարոյական ի՞նչ իրավունք ունեն գան Եռաբլուր ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անեն. Մետաքսե Հակոբյանը՝ ՔՊ-ականների մասին
Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար...
Աղբյուր` Panorama.am
10:00
Չե Գևարայի հեծանիվն ու Փաշինյանի հեծանիվը
Չգիտես ինչու հեղափոխություն, զարգացում, նոր որակ բառերը ենթագիտակցաբար ընկալվում է որպես փոփոխություն դեպի լավը՝ համամարդկային տեսանկյունից։...
Աղբյուր` Panorama.am
09:55
Եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից, վիճակից ամաչելու ժամանակը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Առաջիկա երկու օրերին հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի և...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կարին Տոնոյան. Ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս
Արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է. «Իմ...
Աղբյուր` Panorama.am
09:41
Սեպտեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 27-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.09 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:38
Սամվել Շահրամանյանն եռաբլուր այցելեց արցախցիների ուղեկցությամբ
Արցախի նախագահ Սամվել Շահրամյանն արցախյան պատերազմի մեկնարկի  չորրորդ տարելիցին Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեց Դադիվանքի վանահայր Տեր...
Աղբյուր` Panorama.am
09:36
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ. Մհեր Գրիգորյան
«Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, և ոչ միայն Ռուսաստանի հետ։ Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան
«Սահմանազատման գործընթացների հետ կապված հաջորդ էտապի վերաբերյալ որոշում չկա։ Դեռ պետք է  կանոնակարգի հետ կախված ներպետական...
Աղբյուր` Panorama.am
09:13
4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են. Թովմասյան
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «4 տարի առաջ հենց այս օրը  Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր
«Հրապարակ» թերթը գրում է . «Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովո՞ւրդն է». Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ժողովրդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Ռոմանոսը հայտնվել է Արայիկ Հարությունյանի թիրախում, ով ՊՎԾ պետի պաշտոնում իր մարդուն է ուզում տեսնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, և պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Եթե օրենքն ընդունվեց, այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Խուզարկել են նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տունը
Նա մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել
Աղբյուր` Panorama.am
08:42
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հրդեհ՝ Մուսալեռ գյուղում, այրվել են տուն, երկու անասնագոմի տանիքները
Սեպտեմբերի 27-ին, ժամը 02:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
07:54
Հայկական առածն ասում է՝ «լավ ասենք, որ լավ լինի». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
«Ապագային է միտված Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
07:37
Եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան
«Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}