Իվան Կուխտա. Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ կազմից
Ուկրաինա-Հայաստան հարաբերությունները կան և կշարունակվեն մնալ շատ լավ մակարդակի վրա: Մենք ունենք բավարար նորմատիվային բազա, որը մեզ թույլ է տալիս այսօր կարգավորել հարաբերությունները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես գնահատեց հայ-ուկրաինական հարաբերությունները ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
«Ցավոք ԱՊՀ արտգործնախարարները մինչ այժմ ժամանակ չեն գտել, որպեսզի հավաքվեն և քննարկեն Ուկրաինայի իրավիճակը: Ուկրաինան հայտարարել է, որ դուրս է գալիս ԱՊՀ կազմից, որովհետև կազմակերպությունը, որտեղ հավաքվում են թեյ և սուրճ խմելու` ոչ ոքի պետք չէ»,- նշեց Իվան Կուխտան:
Ըստ դեսպանի` այն անենն ինչ տեղի է ունենում Ղրիմում` խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը: Նա նաև նշեց, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի, Ղրիմի ղեկավարության և միջազգային կազմակերպությունների հետ և դիվանագիտական ուժերը դեռևս չեն սպառվել: