Միթաթ Չելիքպալա. Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի և տարածաշրջանում հաստատվի խաղաղություն
«Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են բազմաթիվ համաձայնագրեր ատոմակայանների կառուցման հետ կապված: Այս պահին բազմաթիվ թուրք ուսանողներ ՌԴ-ում միջուկային ոլորտի վերաբերյալ դասընթացներ են անցնում»,-այսօր «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ընթացքում ասաց Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ներկայացուցիչ Միթաթ Չելիքպալան:
Նա նշեց, որ ատոմակայաննեի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար և ՌԴ-ի հետ համագործակցությունը այդ ոլորտում շարունակվելու է:
Անդրադառանլով հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը և հայ-թուրքական սահմանի բացմանը նա նշեց, որ Թուրքիան սպասում է, որ Հայաստանը որոշում կայացնի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված, իսկ ՀՀ-ը սպասում է, որ այդ քայլը առաջինը պետք է անի Թուրքիան և «մենք ունենում ենք զրո արդյունք»:
Նա նշեց, որ ինքը համաձայն է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:
«Թուրքական էլիտաների համար, սակայն, դեռևս բարդ է իրենց վրա վերցնել այդպիսի մեծ պատասխանատվություն և բացել ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը»,-հավելեց Միթաթ Չելիքպալան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան