Քաղաքական 12:20 21/03/2014

Կ.Քոչարյանը չի հասկանում, թե ինչպես է քառյակը հասնելու փոփոխությունների

«Այսօրվա դրությամբ քառյակի առջև կոնկրետ մի հարց է դրված` կառավարության հրաժարական: Ընդ որում երկու ուժը պահանջում են կառավարության հրաժարականը, իսկ երկուսը ընդհանուր իշխանափոխություն` ընդհուպ մինչև նախագահի հրաժարական: Եվ այս գործընթացի առանցքը ԲՀԿ-ն է` Գագիկ Ծառուկյանը»,- այսօրվա ասուլիսում պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչ սպասելիքներ ունի ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի համաձայնության գալուց, նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Վերջինս, սակայն, նշեց, որ մինչև ապրիլի 28-ը ժամանակ կա տեսնելու` ստացվեց, թե չստացվեց ուժերի ծրագրածը, առավել ևս, որ Հայաստանում դեպքերը, սովորաբար, կարող են նաև մեկ օրում կտրուկ փոխվել` ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական կարևոր հարցերում:

Հարցադրմանը` ինքը տեսնում է, որ ուժերը իսկապես ուզում են ինչ-որ բան փոխել երկրում, բանախոսն ասաց, որ վերջին տասնամյակի հայաստանյան ընդդիմության խնդիրը նրանում է, որ առաջարկում են փոփոխություն, սակայն չեն ասում հանուն ինչի. «Փոփոխություն, որ մե՞նք գանք նստենք, թե փոփոխություն որ լավ լինի: Թեև, այո, թղթի վրա ասվում է, որ խնդիրներ կան և այլն: Պահանջում են ու հիմնվում են ժողովրդի բավականին լուրջ դժգոհության վրա, ինչը լրիվ նորմալ է: Բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են հասնելու դրան. ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, և ՀՀԿ-ի հռետորաբանությունից ես առայժմ չեմ տեսնում, որ նրանք պատրաստ են փոխզիջման և չորս ուժերի հետ կառավարություն ցրել, նորը ձևավորել: Ավելին` ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն համաձայնվի փոխել կառավարությունը և կամ ոչ ՀՀԿ-ական այն ձևավորել… այս մեխանիզմները ինձ համար դեռ անհասկանալի են»,- հայտարարեց Կ.Քոչարյանը:

Նա նաև  ավելացրեց` եթե ամեն բան գնա այնպես, ինչպես ասում է ԲՀԿ-ն, այսինքն` առանց ցնցումների, բանակցային ճանապարհով, լավ կլինի,  իսկ եթե դուրս են գալիս փողոց, ապա դա այլ խնդիր է և ամեն ինչ էլ կարող է լինել:

Կ. Քոչարյանին հիշեցրեցինք, որ հենց երկու օր առաջ ՀԱԿ խմբակցությունում կայացած հանդիպմանը որոշում է կայացվել նաև դուրս գալ փողոց` համատեղ հանրահավաքներ և այլ միջոցառումներ անցկացնել: Բայց բանախոսը նշեց, որ այս պահի դրությամբ ամենաազդեցիկ հանրահավաքներն անում է «Դեմ! եմ» շարժումը, որին ուզում են միանալ չորս ուժերը, բայց «Դեմ! եմ»-ը դեմ է դրան, առավել ևս այն թելադրանքին, թե ով պետք է լինի հանրահավաքում, ելույթ ունենա և այլն:

«Տեսնենք ինչպես կզարգանա: Այսօր խնդիր կա հանրային ակտիվ հատվածները իրենց կողմը քաշելու և առայժմ սա առանձին հասարակական բևեռ է, որն ամենաակտիվն է: Այսօր քաղաքական հատվածում ես ակտիվություն չեմ տեսնում»,- հավելեց նա` մատնանշելով ևս մեկ խնդիր, թե արդյո՞ք «Դեմ! եմ» շարժումը կշարունակի մնալ միայն քաղաքացիական ակտիվության տիրույթում, թե կքաղաքականացվի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:21
Իբր թե զենք ունենալու մասին՝ մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակրի. Խուդոյան
Երեկ գիշերը հերթական հանցավոր արարքն է կատարվել ոստիկանության ծառայողների կողմից` հայտարարում է քրեական հարցերով իրավաբան Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
20:50
Արագածում և Ապարանում ձյուն է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են` hայտնում է փրկարար ծառայությունը; Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է...
Աղբյուր` Panorama.am
20:34
Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի ոսկե բռնքամարտիկ
 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինչպես են Կազանի հյուրանոցները պատրաստվում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին
Կազանի հյուրանոցները պարատվում են՝ սպասարկելու պարձրաստիճան հյուրերին։  «Ռիա Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հայաստանում կտրուկ ավելացել են վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերը
Այս տարի Հայաստանում մահվան դեպքերն ավելացել են 4.9 տոկոսով։ Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրեցին Ազգային վիճակագրական կոմիտեից՝...
Աղբյուր` Panorama.am
19:30
Երբ ԶԼՄ-ներ չկան, նրանք անկեղծ են. Լուկաշենկոն մանրամասներ է ներկայացրել Արևմուտքի ներկայացուցիչների հետ բանակցություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետաքրքիր, ծանր ու բարդ բանակցություններ է ունեցել արևմտյան երկրների ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ինչպես մեքենան պատրաստել ձմռանը
Ձմռանն ընդառաջ պետք է մքենաներն անցնեն տեխզննություն։ «Լենտա.ռու»-ի հետ զրույցում ասել է  Quto ցանցի ցեկավար Մաքսիմ Ռակիտնիկը։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գուրգեն Բավեյանի և Դիանա Սահակյանի ելույթով մեկնարկել են Շտուտգարտի Հայ մշակույթի օրերը
Միջոցառմանը ներկա հայտնի մշակութային փորձագետները հիացել են հայ արվեստագետների ելույթներով ու կատարումներով։
Աղբյուր` Panorama.am
18:45
Խաչանովը 2024 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ կխաղա ATP մրցաշարի կիսաեզրափակչում
Համաշխարհային դասակարգման աղյուսակում 26-րդ տեղը զբաղեցնող հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը 2024 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ կխաղա...
Աղբյուր` Panorama.am
18:31
Sotheby's-ն առաջին անգամ աճուրդի կհանի մարդանման ռոբոտի նկարած նկարը
Sotheby’s աճուրդում առաջին անգամ կներկայացվի մարդանման ռոբոտի ստեղծած նկարը։ nypost.com-ի հաղորդմամբ, ակնկալվում է, որ այն կվաճառվի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ջոկովիչ. Ցավում եմ նրանց համար, ովքեր ցանկանում են, որ ես թոշակի անցնեմ
«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն և օլիմպիական չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչն է իրեն դրդում շարունակել...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դեմի Մուրը բացատրել է, թե ինչու է հաճախ գնում ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի մոտ
Հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը մի քանի տարի պայքարում է ճակատային ժամանակավոր դեմենցիայի դեմ: Դեմի Մուրը պատմել է, որ փորձում է հնարավորինս հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:52
«Ստեղից Արցախն ավելի մոտիկ ա». Գորիսում հաստատված արցախցիները բնակարան կստանան
Գորիսում կառուցվող մեկ, երկու, երեք սենյականոց 18 հարմարավետ, ընդարձակ բնակարանները հիմնականում նախատեսված են Գորիսում հաստատված արցախցիների...
Աղբյուր` Panorama.am
17:46
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
Նիգերիայի ազգային էլեկտրացանցը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ խափանվում է: Երկրի ամբողջական հոսանքազրկման մասին հայտնում է Daily Post...
Աղբյուր` Panorama.am
17:31
Կանցկացվի միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի պատմության թանգարանի 105 և Երվանդ Լալայանի 160-ամյակներին
Հոկտեմբերի 23-26-ը Հայաստանի պատմության թանգարանի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի (ԻՔԹՕՓ),...
Աղբյուր` Panorama.am
17:20
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի թանկացումը չի տարածվի արցախցիների վրա
Հ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրք վճարում են բոլորը՝ անկախ ազգությունից, հայերի կամ սփյուռքահայերի համար հատուկ բացառություն...
Աղբյուր` Panorama.am
17:10
Անջելինա Ջոլիին լուսանկարահանել են ռեփեր Akala հետ՝ նրանց սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին
Դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են ռեփեր Akala-ի հետ Լոնդոնի 68-րդ կինոփառատոնում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարակած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ի երեկոյան Աստղիկ Կարապետյանը Արարատի...
Աղբյուր` Panorama.am
16:52
ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է
Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է։ «ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային...
Աղբյուր` Panorama.am
16:42
Թեղուտ գյուղի մոտ բախվել են «Vaz»-ն ու«Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
16:33
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին
«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկե է ընդունվել։
Աղբյուր` Panorama.am
16:21
Մխիթարյանը՝ 35 տարեկանից բարձր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում. Transfermarkt
Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։  Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
16:05
«Պատմության լավագույն ֆիլմերից մեկը». առաջին հանդիսատեսը հիացած է «Գլադիատոր 2»-ով
Հոկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ռիդլի Սքոթի պատմական էպոսի շարունակության՝ «Գլադիատոր 2» ֆիլմի վաղ պրեմիերան։...
Աղբյուր` Panorama.am
15:48
Քանի՞ երեխա պիտի զnհվի ձեր փնթի աշխատանքի արդյունքում. ավտովթարից մաhացած երեխայի մորաքույր
«Գիշերը ժամը 1-ին կանգնեց այս լուսեղեն էակի, իմ քրոջ աղջկա սիրտը, ում հիվանդանոց էին տեղափոխել Շատինով անցնող միջպետական ճանապարհի վրա...
Աղբյուր` Panorama.am
15:38
Բայդեն. Դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինային կողմից Ռուսաստանի ուղղությամբ արևմտյան հրթիռներ արձակելու թույլտվության վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեռլին կատարած իր այցի ավարտին, որտեղ հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ, ասել է, որ դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
15:25
Բերձորի (Լաչին) շրջանում ադրբեջանցիները հատել են մոտ 100 հա անտառ
Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանն ահազանգում է՝ Արցախի հանրապետության տարածքում շարունակվում են զանգվածային անտառահատումները։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով. Hraparak.am
Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։...
Աղբյուր` Panorama.am
15:12
Գիտնականները պարզել են աշխարհում աղքատ մարդկանց թիվը
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և բրիտանական  Oxford Poverty and Human Development Initiative (OPHI)  փորձագետները գնահատել են ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
15:02
Շարմազանով. Հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտnւլյացիայի սիմվոլի խղճին են
«Այսինքն, հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել»։
Աղբյուր` Panorama.am
14:51
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանի մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}