Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Հայաստանին
Ղրիմի հանրաքվեի ճանաչումը Հայաստանի կողմից բացասաբար կանդրադառնա հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Այս մասին, «Ունիան» գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին:
«Ուկրաինայում Հայաստանի դեսպանն արդեն երկու անգամ հրավիրվել է Ուկրաինայի ԱԳ գերատեսչություն: Մենք նրան հայտնել ենք մեր մտահոգությունը, համապատասխան հանձնարականը փոխանցել ենք նաև Հայաստանում մեր դեսպանատուն: Այսօր հայկական կողմին նոտա է փոխանցվել, որում դիմում ենք Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով: Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի պաշտոնապես և հրապարակավ հայտարարվի, որ Հայաստանը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը: Եթե այդ սպասվելիք պատասխանը մենք գնահատենք ոչ բարեկամական, ապա մեր երկկողմ հարաբերությունները բացասական հետևանքներ կունենան», - հայտարարել է Լուբկիվսկին:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք խոսքը կարող է գնալ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին` Լուբկովսկին ասել է. «Երկկողմ հարաբերությունների վրա բացասական անդրադարձը լայն սպեկտոր է, որը կկիրառվի այն բանից հետո, երբ մենք ստանանք հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները