Ս.Ֆարմանյանն ու Ա.Սահակյանը մեկնել են Լաթաքիա՞
«Ոչ մի տեղեկություն չեմ կարող տալ: Հայտարարությունը լրատվամիջոցներում կհայտնվի` կտեղեկանաք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի օգնականը մեր այն հարցին ի պատասխան, թե որքանով են համապատասխանում իրականությանը լուրերը, որ Սամվել Ֆարմանյանը և նույն խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը մեկնել են Սիրիա, որտեղից էլ պետք է մեկնեն Լաթաքիա, որտեղ հանգրվանել են քեսաբահայերը:
Նշենք, որ Panorama.am-ի թղթակիցը պատգամավորներին նախօրեին տեսել է Ազգային Ժողովում` մասնակցում էին ԱԺ նիստին: