Al-Akhbar. «Քեսաբ. Հայկական ապահով հանգրվանի ամայացումը»
Լիբանանյան Al-Akhbar թերթն անդրադարձել է Քեսաբի իրադաձություններին և հրապարակել է «Քեսաբ. Հայկական ապահով հանգրվանի ամայացումը» վերնագրով հոդված: Այն ներկայացնում ենք որոշ կրճատումներով.
«Սիրիայի Քեսաբ գյուղը` հայտնի հանգստավայրը, գնդակոծման տակ է հայտնվել «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող ապստամբական խմբերի կողմից: Զինված անձինք մտել են գյուղ, թալանել հայկական խանութները և տները, ընտանիքներ են գերի վերցրել ու պղծել երեք եկեղեցի:
Հարձակումը ստիպել է առնվազն 2000 էթնիկ հայի ապաստան գտնել Լաթաքիայում և հարևան այլ լեռներում:
Քեսաբը տեղակայված է Լաթաքիայի հյուսիսում, Թուրքիայի սահմանից 2 կմ հարավ և առափյնա գծից 7 կմ արևելք: Քեսաբի և հարակից տարածքների բնակչության մեծ մասը Անտիոքի պաշարումը վերապրածների ժառանգներն են, որը տեղի էր ունեցել 13-րդ և 14-րդ դարերում: Անտիոքցիների մեծ մասը` գերազանցապես էթնիկ հայերը, փախել են Օսմանյան հետապնդումներից և ապաստանել լեռնային շրջաններում` ինչպիսին օրինակ Քեսաբն է: Դարեր անց` 1915 թվականին, Օսմանյան թուրքերի իրականացրած ջարդերից հետո, շատ հայեր ապաստան գտան Քեսաբում, միչդեռ մնացածը զոհվեցին Դեր Զորի անապատում և Հորդանանի անապատի ճանապարհին:
Քեսաբը Թուրքիային սահմանակից միայն կետն էր, որ գտնվում էր Սիրիայի կառավարության վերահսկողության տակ: Սիրիահայ լրագրող Սարգիս Կասարջյանը հավատում է, որ Քեսաբի նկատմամբ վերահսկողությունը նշանակում է վերահսկողություն սահմանել Թուրքիայի սահմանին, որը թույլ է տալիս հակակառավարական զինյալներին առաջանալ դեպի առափնյա գիծ և ամրապնդել իրենց դիրքերը ցամաքում:
Շրջակա հայաբնակ Ղենեմիյա և Յակուբիյա գյուղերից հետո հերթը Քեսաբինն էր, որտեղից 670 ընտանիք Սիրիայի բանակի պաշտպանության ներքո տեղափոխվեց Լաթաքիա:
«Սա՞ է մեր ճակատագիրը»,-զարմանում են շատ հայեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան