Ն.Զոհրաբյան. Ինքնուսույցներ վարձեք, փողը այդպիսի ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց
«Երեկ այստեղ խոսվեց խիստ կոնկրետ քաղաքական ուժին կցված ուսանողների պահվածքի մասին և ակնհայտ խուլիգանությունը որակվեց տաքարյունություն: Ես իհարկե հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինիզմն ու դատարկաբանությունը ինտելեկտի հոմանիշն է: Ակնհայտ տափակախոսությունը կրեատիվ լինելու հոմանիշը.... սակայն մեկ խորհուրդ հատկապես ինտելեկտի մասով՝ ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ գոնե աշխատեք, որ ձեր և ձեր կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն: Իհարկե չեմ պնդում, որ դա պարզ գրաճանաչության, գրագիտության ու ինտելեկտի պակաս է, բայց և հակառակ վարկածը հերքել չեմ կարող»,- Ազգային Ժողովում այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հղում անելով Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի երեկվա ելույթին:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ իր այդ դիտարկումները վերաբերում էին բացառապես մայրենիով արված գրառումներին և չի էլ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն-երբեմն օտարալեզու «պասաժների» մասին, որտեղ, ըստ պատգամավորի, երեք բառից բաղկացած պարզ նախադասությունում երեք բառերի բոլոր տառերը գրվել են սխալ. «Սովորելը երբեք ուշ չէ, ինքնուսույցներ վարձեք: Փողը այդպիսի ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ, մինչ պատգամավորը կզբաղեցներ իր տեղը, հայտարարեց. «Հանրությանը շեղում եք: Մենք այլ հարց ենք քննարկում, դուք՝ այլ թեմաներ: Հանրությունն է, որ ձեր խոսքերին դիմանում է, ձեր կարկառուն մտքերին»:
Նախորդիվ՝
Հրավիրեք նաև Օբամային, Հռոմի Պապին. Աշոտյանի խորհուրդը` Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները