Գրողների միջազգային միությունը բաց նամակով դատապարտել Թուրքիայում YouTube-ի արգելափակումը
Գրողների միջազգային միությունը (PEN International) բաց նամակ է հղել թուրքական իշխանություններին և խստորեն դատապարտել, քննադատել սոցկայքերի (Twitter, YouTube) նկատմամբ այդ երկրում կիրառվող գրաքաննությունն ու արգելափակումը: Նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել թուրք այլախոհ մտավորականներ Օրհան ամուքը, Էլիֆ Շաֆաքը, Ահմեթ Ալթանը, Ջան Դյունդարը, երիհան Մաղդենը և օտարեկրյա շուրջ 6 տասնյակ գրողներ:
Նամակում արտահայտվում է գրողների մտահոգությունը Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման կապակցությամբ: Նրանք հետադիմական քայլ են որակել համացանցին վերաբերող նոր օրենքների ընդունումը Թուրքիայում և դրանց արդյունքում Twitter-ի ու YouTube-ի արգելափակումը:
«Դա հաղորդակցության ազատության դեմ ուղղված անընդունելի հարձակում է: Twitter, YouTube սոցկայքերն անկախ կրոնական, լրատվական, էթնիկ պատկանելությունից յուրաքանչյուր ինտերնետ-օգտատերի համար իր ձայնը, տեսակետը լսելի դարձնելու գործիքներ են: Չմոռանանք, որ օրինակ Թուրքիայից Twitter միկրոբլոգում գրանցված 12 մլն օգտատեր կա: Մեր խնդրանքը Թուրքիայի լիդերներին այս է. հետքայլ մի արեք դեմոկրատիայի հիմնասյուներից մեկի` խոսքի ազատության հարցում: Ընդհակառակը, ճանաչելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, վերացրեք սոցկայքերի արգելափակումը»,- ըստ թուրքական «Posta» պարբերականի` ասված է բաց նամակում:
Նախորդիվ`
Թուրքիայի փոխվարչապետը պարզաբանել է, թե ինչու է արգելափակվել YouTube-ը
Թուրքիայում Youtube-ն արգելափակվել է
CPJ. «Twitter»-ի արգելափակումը Գյուլի նկատմամբ արհմարհական վերաբերմունքի ապացույցն էր
Էրդողանը կատարեց խոստումը` Թուրքիայում արգելափակել են Twitter-ը
Թուրքիայի նախագահն անհանդուրժելի է համարել «Twitter-ի» արգելափակումը
Նելի Կրուսը քննադատել է Թուրքիայում Twitter-ի արգելափակումը, այն համարելով՝ «անհիմն, անիմաստ, փոքրոգի քայլ»