Ս.Սարգսյան. ՄՄ-ին անդամակցության ճանապարհին պարտավորությունների ավելի քան 70 %-ն արդեն կատարված են
Երևանում այսօր մեկնարկեց «Հայաստան-Մաքսային Միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ» ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը, որին ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և ՌԴ-ից: Նախքան քննարկմանն անցնելը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որում կարևորեց նման միջոցառման անցկացումը.
«Ակնհայտ է, որ ինտեգրման գորրծընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ և փոխըմբռնման բարձր մակարդակով: Համաժողովը տեղի է ունենում Հայաստանի` Մաքսային միության անդամակցելու գործընթացի կարևոր փուլում : Այսօր առկա է անդամակցության ճանապարհային քարտեզ, որից բխող քայլերն իրականացման ընթացքում են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին և այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված են, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են»,- ընթերցեց Վ.Արամյանը:
ՀՀ նախագահի ուղերձում նշված է նաև, որ հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է, որը կարձանագրի մեր երկրի անմիջական մասնակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել նաև, որ այսօրվա համաժողովը առիթ կդառնա համակողմանիորեն դիտարկելու առկա բոլոր հնարավորություններն ու մարտահրավերները, իմի բերելու բոլոր տնտեսական շահերն ու փաստարկները` իրապես նպաստելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի սահուն իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին