Տ.Վալովայա. Արդեն այսօր կարելի է ասել, որ Հայաստանից արտահանման տեմպերն աճել են
«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը որոշեց միանալ ինտեգրացիոն այս պրոեկտին: Մենք սպասում էինք միջազգային գնահատականներիի, և դրանցից մեծամասնությունը բացարձակ քաղաքականացված են»,- Երևանում ընթացող «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Նա նշեց, որ քսան տարի առաջ ծնվեց Մաքսային միություն ստեղծելու գաղափարը և ահա այսօր դրանում է նաև Հայաստանը: Նրա խոսքով, անգամ առկա խոչընդոտներով կարելի է հպարտությամբ ասել, որ եվրասիական ինտեգրացիոն պրոեկտը անդամ պետությունների տնտեսական աճի համար հզոր խթան հանդիսացավ:
«Սա այն միությունն է, որտեղ հարցերը լուծվում և հետագայում ևս լուծվելու են կոնսենսուսով, ամենազգայուն հարցերը նույնպես: Եվ ես պետք է առանձնահատուկ նշեմ, որ Հայաստանը արագ կերպով է իրականացնում անդամակցության հետ կապված բոլոր գործընթացներն ու հարցերը: Ավելին, արդեն այսօր կարելի է ասել, որ Հայաստանից արտահանման տեմպերն աճել են, թեև ինտեգրացիոն գործընթացները նոր են սկսվում: Մշակված ճանապարհային քարտեզը ոչ միայն համապատասխանում է ժամանակացույցին, այլև առաջանցիկ տեմպ է արձանագրում, այնպես որ ես վստահաբար կարող եմ ասել, որ որևէ խոչընդոտ չի առաջանա անդամակցության հետ կապված»,- համոզված նշեց Տ.Վալովայան:
Նախորդիվ`
ՌԴ վարչապետ. Հաճույքով փաստում ենք, որ ճանապարհային քարտեզի կատարումն հաջողությամբ իրականացվում է
Ս.Սարգսյան. ՄՄ-ին անդամակցության ճանապարհին պարտավորությունների ավելի քան 70 %-ն արդեն կատարված են
Տ.Սարգսյան. Մաքսային միությանն անդամակցությանը խոչընդոտներ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան