Նախանձով եմ հետևում հայկական պլանշետների արտադրությանը. Վալովայա
«Անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը տնտեսապես միայն կշահի»: Այս մասին Երևանում ընթացող «Հայաստան-Մաքսային միություն . հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Նա նշեց, որ նախանձով հետևում է Հայաստանում պլանշետների արտադրությանը, առավել ևս, որ ինտեգրացիոն նման տարածքում, ինչպիսին ՄՄ-ն է, սա նմանատիպ առաջին արտադրությունն է: Պաշտոնյայի խոսքով, դա այն ոլորտն է, որը զարգացման մեծ պոտենցիալ ունի և առանց սահմանափակման ներկայացված կլինի ՄՄ շուկայում:
Միևնույն ժամանակ նա չմոռացավ նշել նաև հայկական ավանդական արտադրանքը` գյուղատնտեսական ապրանքներ, և այլն, որոնք իրենց տեղը կունենան այդ շուկայում և որոնք հայտնի են իրենց էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքով:
«Անդամակցությունից կշահի և Հայաստանը, և ՄՄ-ն, քանի որ Հայաստանը կհանդիսանա միջանցք դեպի Մերձավոր Արևելք: Եվ, ի դեպ, Հայաստանը դուրս չի մղվի այլ ինտեգրացիոն գործընթացներից, ինչի մասին մտահոգություններ են հնչում, այլ հակառակը` ՄՄ կազմում ավելի է մեծանում ՀՀ հնարավորությունը ԵՄ հետ հարաբերություններում հանդես գալու իբրև իրավահավասար գործընկեր»,- շեշտեց Տ.Վալովայան:
Նախորդիվ`
ՌԴ վարչապետ. Հաճույքով փաստում ենք, որ ճանապարհային քարտեզի կատարումն հաջողությամբ իրականացվում է
Ս.Սարգսյան. ՄՄ-ին անդամակցության ճանապարհին պարտավորությունների ավելի քան 70 %-ն արդեն կատարված են
Տ.Վալովայա. Արդեն այսօր կարելի է ասել, որ Հայաստանից արտահանման տեմպերն աճել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան