Արմեն Ռուստամյան. Ապրիլի 28-ից հետո անելիքները քառյակում չեն քննարկվել
Հակաիշխանական քառյակը չի քննարկել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ապրիլի 28-ից հետո: Այս մասին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է Yerkir.am-ի հետ զրույցում:
Անցած ուրբաթ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը հայտարարել էր , որ ԲՀԿ-ն պատրաստ է գնալ բարիկադների և ցնցումների, եթե չհաջողեն ապրիլի 28-ին: Նշենք, որ այդ օրը հակաիշխանական քառյակը մտադիր է բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
«Եթե քաղաքական մեծամասնությունը չգնա փոփոխությունների, ապա ոչ իշխանական չորս ուժերի հաջորդ քայլերը կլինեն ռադիկալ, այսինքն` կազմակերպվելու և իրականացվելու են տասնյակ հազարավոր մարդկանց հանրահավաքներ Երևանի փողոցներում ու հրապարակներում,- ասել էր Վահան Բաբայանն ու հավելել,- «Մենք շատ լավ գիտենք քայլերի հաջորդականությունը ապրիլի 28-ից հետո, ահա` ինչու իշխանությունները պետք է ճիշտ հետևություններ անեն, որ խուսափեն բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից»:
Այս կապակցությամբ Yerkir.am-ը Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք հարցը քննարկվել է ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ: Ի պատասխան պատգամավորը նշել է, որ չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումների ժամանակ խոսվել է մինչև ապրիլի 28-ը հնարավոր միջացառումների կազմակերպման մասին, իսկ թե ապրիլի 28-ից հետո հնարավոր սցենարների դեպքում ի՞նչ համարժեք քայլեր կձեռնարկվեն, քառյակում չի քննարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները