Ա.Ռուստամյան. Ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք է լինելու
«Կայացվել են հետևյալ որոշումները. Մենք երկար ժամանակ է աշխատում ենք անվստահություն հայտնելու նախագծի ու առաջնահերթ գործողությունների փաթեթը մշակելու վրա, որի աշխատանքները կավարտվեն գալիք շաբաթվա սկզբին: Երկրորդ` համաձայնեցրել ենք համատեղ միջոցառումների շարքը մասնավորապես, որ ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում կազմակերպվելու է շուրջօրյա հանրահավաք ` չորս ուժերի համատեղ հանրահավաքը»: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ներկայացնելով շուրջ երկու ժամ տևած ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական հանդիպման մանրամասները:
Դաշնակցական պատգամավորի խոսքով` այդ օրերի հանրահավաքները կլինեն ի պաշտպանություն Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի: Բացի այս, մինչ այդ ևս կլինեն հանրահավաքներ մարզերում, որոնք կկրեն իրազեկման տրամաբանությունը:
Ի դեպ, նա նշեց, որ քառյակը համաձայնեցրել է իր համատեղ գործունեությունը մինչև ապրիլի 28-ը, իսկ դրանից հետո համատեղ գործելու մասին դեռ կքննարկվի ըստ անհրաժեշտության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները